ՄԻՊ ընտրության հարցին ԱԺ–ն կանդրադառնա փետրվարի 28–ին մեկնարկող քառօրյայում
Ազգային ժողովը Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրության հարցին կանդրադառնա փետրվարի 28–ին մեկնարկող քառօրյայում։ Հիշեցնենք, որ ՄԻՊ Արմեն ՀարությունյանըԿենտրոնականԱսիայում ՄԱԿ-իմարդուիրավունքներիհանձնակատարիներկայացուցիչ նշանակվելու կապակցությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրելԱԺ, որն էլ փետրվարի 10–ին համարվել էր ընդունված։
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Պաշտպանի լիազորությունների դադարեցման դեպքում նոր Պաշտպան պետք է նշանակվի նախորդի լիազորությունների դադարեցման օրվանից մեկ ամսվա ընթացքում։ Մինչև նոր Պաշտպանի նշանակվելը Պաշտպանի պարտականությունները կատարում է նրա տեղակալը։
Պաշտպանի պաշտոնում նշանակվում է 35 տարին լրացած ՀՀ այն քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, հասարակության մեջ բարձր հեղինակություն է վայելում։
Պաշտպանին նշանակում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ից ավելիով՝ Հայաստանի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջարկված թեկնածուներից:
ՄԻՊ ընտրության հարցին ԱԺ–ն կանդրադառնա փետրվարի 28–ին մեկնարկող քառօրյայում
Ազգային ժողովը Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրության հարցին կանդրադառնա փետրվարի 28–ին մեկնարկող քառօրյայում։ Հիշեցնենք, որ ՄԻՊ Արմեն Հարությունյանը Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ նշանակվելու կապակցությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԺ, որն էլ փետրվարի 10–ին համարվել էր ընդունված։
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Պաշտպանի լիազորությունների դադարեցման դեպքում նոր Պաշտպան պետք է նշանակվի նախորդի լիազորությունների դադարեցման օրվանից մեկ ամսվա ընթացքում։ Մինչև նոր Պաշտպանի նշանակվելը Պաշտպանի պարտականությունները կատարում է նրա տեղակալը։
Պաշտպանի պաշտոնում նշանակվում է 35 տարին լրացած ՀՀ այն քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, հասարակության մեջ բարձր հեղինակություն է վայելում։
Պաշտպանին նշանակում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ից ավելիով՝ Հայաստանի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջարկված թեկնածուներից:
Պաշտպանը պաշտոնում նշանակվում է 6 տարի ժամկետով։
7or.am