Կոչ ենք անում գործել հասարակական համերաշխությանը նպաստելու գիտակցումով
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, առաջադեմ աշխարհը նշում է մարդկային համերաշխության միջազգային օրը։ Արդեն 14 տարի է, ինչ միջազգային ամենաբարձր ատյաններում պաշտոնապես կարևորվում է համերաշխության գաղափարի առաջխաղացումը՝ ի հակառակ ամբողջ աշխարհում ընդլայնվող ատելության, ռասսայական խտրականության, պատերազմների և դրանցից բխող մարդկային աղետների։
Համերաշխության գաղափարը ՄԱԿ-ի «Հազարամյակի հռչակագրում» ամրագրված է որպես 21-րդ դարի միջազգային հարաբերությունների հիմնարար արժեքներից մեկը։ Գլոբալիզացիայի ներկա պայմաններում, որտեղ մարդկանց և հասարակությունների միջև խորանում է անհավասարությունը՝ սկսած կրթությունից, մշակույթից, մինչև կենսապահովման տարրական պայմաններ, համերաշխության՝ որպես արժեհամակարգային բաղադրիչի դերը դառնում է ավելի քան անփոխարինելի։ Հենց այդ պատճառով է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան համարել է, որ համերաշխության արժեքների և, ընդհանրապես, համերաշխության մշակույթի տարածումը մեծ կարևորություն ունի ամբողջ աշխարհում՝ մարդու իրավունքների պաշտպանության, աղքատության հաղթահարման, սոցիալ-տնտեսական զարգացման և ամենակարևորը՝ միջազգային անվտանգության, կայուն խաղաղության ապահովման համատեքստում։
«Համերաշխություն» շարժումը մշտապես կարևորել է համերաշխության գաղափարախոսության և արժեքների արմատավորումը մեր հասարակության տարբեր շերտերում՝ ընտանիք, հանրային կյանք, քաղաքական դաշտ։ Ցավոք, մեր հասարակությունն արդեն քանի տասնամյակ է չի կարողանում թոթափել ատելության, չկամության, անխոհեմության ծանր բեռը։ Մինչդեռ ինչպես ընտանիքը չի կարող լիարժեք լինել առանց սիրո, այնպես էլ պետությունը չի կարող լիարժեք գործել ու զարգանալ՝ առանց հասարակական համերաշխության։ Խորապես համոզված ենք, որ մեր հասարակության առջև ծառացած բազում խնդիրները հնարավոր է լուծել հասարակական համերաշխության պայմաններում, քանզի համերաշխության պայմաններում մարդու միտքը հստակեցվում է, չարությունը վերանում է՝ իր տեղը զիջելով սիրուն և ստեղծագործ աշխատանքին։
Կոչ ենք անում մեր բոլոր պետական, քաղաքական, հասարակական հաստատություններին և գործիչներին գործել հասարակական համերաշխությանը նպաստելու գիտակցումով, քանզի պետությունը մեր մեծ ընտանիքն է՝ իր ամբողջ բազմազանությամբ։
Եվս մեկ անգամ բոլորիս շնորհավորում ենք այս գեղեցիկ օրվա առիթով և թող սերն ու համերաշխությունը ուղեկցեն մեզ՝ մեր ընտանիքներում ու երկրում։ Աստված մեզ բոլորիս պահապան...

Եվս մեկ անգամ բոլորիս շնորհավորում ենք այս գեղեցիկ օրվա առիթով և թող սերն ու համերաշխությունը ուղեկցեն մեզ՝ մեր ընտանիքներում ու երկրում։
Աստված մեզ բոլորիս պահապան...
«Համերաշխություն» շարժման
համակարգող խորհուրդ