Հունաստանի ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել
Ընդդեմ կառավարության հակաճգնաժամային ծրագրերի բողոքի դուրս եկած ցուցարարների դեմ Հունաստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։
Ծախսերը կոպտորեն կրճատելու ծրագրից և հակաճգնաժամային այլ միջոցառումներից դժգոհ ցուցարարները քարեր և պոլիէթիլենային շշեր են նետել ոստիկանների վրա։
Հունաստանում այս տարի բողոքի առաջին գործողության ժամանակ չեղյալ է հայտարարվել ավելի քան 100 չվերթ, փակվել են խանութներ և սպասարկման ոլորտի այլ ձեռնարկություններ։
Խաթարում է նկատվում հասարակական տրանսպորտի աշխատանքներում, շատ դպրոցներ փակ են, իսկ հիվանդանոցները մասնակիորեն են գործում։