Լրահոս

20.12.2019 09:57


Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ռազմիկ Աբրահամյանին ձերբակալելու որոշումը

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ռազմիկ Աբրահամյանին ձերբակալելու որոշումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, ոչ իրավաչափ է ճանաչել Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալման որոշումը: «Հետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը:

Հիշեցնենք, որ Աբրահամյանը ձերբակալվել է օտարերկրյա որդեգրումների գործընթացում առկա չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Բացի նրանից ձերբակալվել են ևս երեք անձինք:

Աբրահամյանի պաշտպանը նշել է, որ թեև ձերբակալման ոչ իրավաչափ լինելու մասին որոշումն իրենց մոտ է՝ Աբրահամյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ շարունակելու է մնալ:

Սամվել Դիլբանդյանի խոսքով՝ Ռազմիկ Աբրահամյանը որևէ անձի հետ չի առերեսվել, նրան անգամ քրեական գործի շրջանակներում որպես վկա ցուցմունք տալու չեն հրավիրել:

Այս խորագրի վերջին նյութերը