ԵՄ նախագահ. «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը ուշադրություն կդարձնի նաև չլուծված հակամարտությունների վրա
Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյի հայտարարության մեջ ասվում է.
«Չնայած վերջին իրադարձությունները ուշադրությունը կենտրոնացրել են հարավի վրա, մենք, իհարկե, չենք կարող թույլ տալ մեզ մոռանալ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասին»։
–Այս տարի ավելի ուշ մեր արևելյան գործընկերների հետ բարձր մակարդակով գագաթնաժողով կանցկացնենք։ Մենք պետք է վստահ լինենք, որ Պրահայում 2 տարի առաջ սկսված գործընկերությունը նոր ազդակ կստանա, և հիմնական ուշադրությունը կուղղվի ռազմավարական խնդիրներին, այնպես ինչպես՝ ժողովրդավարությանը, կառավարմանը, ինչպես նաև չլուծված հակամարտությունների կարգավորմանը, – ասել է նա։
Հիշեցնենք, որ ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագիրն ուղղված է հետխորհրդային հանրապետությունների՝ Հայսատանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ քաղաքական և տնտեսական մերձեցմանը։