Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հրաման է արձակել վնասել երկրի նավթատարները։ Այս մասին գրում է «Time» պարբերականը՝ հղում անելով լիբիական կառավարությանը մոտ կանգնած անձնավորությանը։
«Time»-ի լիբիական աղբյուրը պնդում է, թե Քադաֆին հասկանում է իր վիճակի ողջ լրջությունը և գիտակցում է, որ երկրով մեկ տարածված ցույցերից հետո չի կարողանա վերադարձնել նախկին իշխանությունը, սակայն պատրաստվում է իր հակառակորդներին ստիպել, որ զղջան իրենց դավաճանության՝ Լիբիան նոր Սոմալի դարձնելու համար։
Նավթատարների պայթյուններիվ բացի՝ Քադաֆին նաև նախատեսում է բանտերից ազատ արձակել կալանավորներին՝ հույս ունենալով, որ դրա միջոցով կկարողանա երկրում քաոսի առաջացնել։
Քադաֆին որոշել է երկրում քաոս առաջացնել
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հրաման է արձակել վնասել երկրի նավթատարները։ Այս մասին գրում է «Time» պարբերականը՝ հղում անելով լիբիական կառավարությանը մոտ կանգնած անձնավորությանը։
Նավթատարների և նավթավերամշակման գործարանների պայթյունները կդառնան Քադաֆիի ուղերձը ցուցարարներին. «Կա՛մ ես, կա՛մ քաոս»։