Քաղաքական

19.12.2019 19:18


Տարակուսելի է, որ ժողովրդավարական, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն իրականացրած երկրում կարող են տեղ գտնել նման արգահատելի իրողություններ․ ՀԺՄ

Տարակուսելի է, որ ժողովրդավարական, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն իրականացրած երկրում կարող են տեղ գտնել նման արգահատելի իրողություններ․ ՀԺՄ

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների՝ իրենց մասնագիտական պարտքը կատարելու ընթացքում բռնության ենթարկվելու մտահոգիչ փաստը։ Այս մասին միությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Տարակուսելի է, որ ժողովրդավարական, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն իրականացրած երկրում, որը, ի դեպ, հնարավոր դարձավ, այդ թվում՝ նաև լրագրողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, կարող են տեղ գտնել նման արգահատելի իրողություններ։

Իրավապահ մարմիններին հորդորում ենք անհապաղ քննություն իրականացնել միջադեպի կապակցությամբ և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին»։

Այս խորագրի վերջին նյութերը