Քաղաքական

19.12.2019 19:08

Սաֆարյանի նշանակումը ՀԽ նախագահի պաշտոնում ոչ լիովին է համապատասխանում օրենքին. Լարիսա Ալավերդյան

Սաֆարյանի նշանակումը ՀԽ նախագահի պաշտոնում ոչ լիովին է համապատասխանում օրենքին. Լարիսա Ալավերդյան

Որքան գիտեմ, Ստյոպա Սաֆարյանի նշանակումը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում ոչ լիովին է համապատասխանում օրենքին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ ՀԽ իրավական հանձնաժողովի նախկին նախագահ Կարեն Զադոյանը հրաժարվել է պաշտոնից, բայց թափուր տեղի համար մինչեւ այժմ մեկ ուրիշը չի ընտրվել։ «Օրենքով, ՀԽ ղեկավարի նշանակումը պետք է տեղի ունենա միայն այն բանից հետո, երբ խորհուրդը լիովին համալրված լինի։ Նախագահի պաշտոնին առաջադրվելու իրավունք ունեն ՀԽ բոլոր անդամները։ Չի բացառվում, որ, օրինակ, վարչապետը կարողանար առաջարկել նաեւ հանձնաժողովի հավանական նախագահի թեկնածությունը, բայց նա սահմանափակված է իր ընտրությունում»,-նշել է իրավապաշտպանը։

Ալավերդյանն ավելացրել է, որ «Հանրային խորհրդի մասին» օրենքը տարօրինակ է նրանով, որ վարչապետը ոչ թե պարզապես նշանակում է նախագահին, այլ ՀԽ-ն իրավունք չունի ներկայացնելու իր թեկնածուին, ինչը հարիր չէ կառույցի գործառույթին։ «Մի տարօրինակ նորմ էլ կա, որով նախագահը իր գործունեության ժամանակ չի կարող քաղաքական նախապատվություններ ունենալ։ Բայց չէ՞ որ արտահայտված դիրքորոշումը կամ համապատասխանում է իշխանությունների մոտեցումներին, կամ ոչ։ Այս նորմի համաձայն՝ ստացվում է, որ երբ ՀԽ նախագահը կառավարամետ տեսակետ է արտահայտում, ապա այն չի համարվում քաղաքականացված, մինչդեռ մնացած դեպքերում կարող է դիտարկվել որպես քաղաքական կարծիք։ Պետք է սպասել՝ կնախաձեռնի՞ արդյոք ՀԽ-ը Սաֆարյանի գլխավորությամբ փոփոխություններ օրենքում»,-ընդգծել է երկրի առաջին օմբուդսմենը․

«Ստյոպա Սաֆարյանի նշանակումը սպասելի էր: Այդ սպասումը կապված էր նրա հետ, որ երկրի ղեկավարություն չի թաքցնում, որ բոլոր հաստատություններում եւ կազմակերպություններում ցանկանում է տեսնել միայն այն մարդկանց, որոնք միայն հիացմունքով են արտահայտվում իշխանության գործունեության մասին: Չեմ ողջունում կառավարության, մասնավորապես, վարչապետի նման քաղաքականությունը: Կառավարման համակարգի համար ավելի նախընտրելի է իրավիճակը, երբ տարբեր պաշտոնների տարբեր հայացքների տեր մարդիկ են գտնվում: Հասարակությունը կազմված չէ միայն հիացող կամ նոր ղեկավարության հետ բոլոր առումներով համաձայնվող մարդկանցից»,-նշեց Լարիսա Ալավերդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։