ՄԱԿ–ը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել Լիբիայում ցույցերը դաժանորեն ճնշելու փաստերի հիման վրա
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ու ՄԱԿ մարդու իրավունքների գծով Գերագույն հանձնակատար Նավի Փիլլեյը պահանջել են անհապաղ դադարեցնել լիբիական իշխանությունների կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումները։ Նավի Փիլլեյը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել անկարգությունները դաժանորեն ճնշելու փաստերի հիման վրա։
Պան Գի Մունի և Մուամար Քադաֆիի քառասուն րոպեանոց հեռախոսազրույցում, ՄԱԿ ղեկավարը խոր անհանգստություն է հայտնել բռնությունների ավելացման վերաբերյալ՝ կոչ անելով Լիբիայի առաջնորդին ժողովրդի հետ գնալ երկխոսության։ Նա հայտարարել է, որ վրդովված է այն լուրերից, որոնց համաձայն՝ լիբիական իշխանությունները կրակում են ցուցարարների վրա՝ օգտագործելով ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ։