Աշխարհ

19.12.2019 20:45


«Դավութօղլուն և Գյուլը միավորվել են՝ Էրդողանից ազատվելու համար». թուրք լրագրող

«Դավութօղլուն և Գյուլը միավորվել են՝ Էրդողանից ազատվելու համար». թուրք լրագրող

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախկին պատգամավոր, «Star» թերթի թղթակից Մեհմեթ Մեթիները ուշագրավ հոդված է հրապարակել իշխող կուսակցության նախկին և ներկա ղեկավարների մասին։

Մեթիների խոսքով՝ երկրի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը նախկինում ցանկանում էին ունենալ «անէրդողան ԱԶԿ», իսկ այժմ նրանք միավորել են ջանքերը՝ «անէրդողան Թուրքիա» ստեղծելու համար։ Հեղինակը պնդում է, որ թե՛ Գյուլը, թե՛ Դավութօղլուն Էրդողանին մենակ էին թողել 2012-2013թթ․, երբ վերջինս դեռ վարչապետ էր և միայնակ պայքարում էր «ՖԵթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ-գյուլենական համայնք) դեմ։

Ըստ Մեթիների՝ Էրդողանի դեմ FETÖ-ի դավադիր գործողություններում Դավութօղլուն ու իր թիմը աջակցում էին ոչ թե Էրդողանին, այլ՝ FETÖ-ին։

«Որովհետև նա գիտեր, որ քանի դեռ Էրդողանը կա, ինքը չի կարող ԱԶԿ առաջնորդ լինել։ Բայց, փառք Աստծո, այդ դավադրությունը ձախողվեց։ «Անէրդողան ԱԶԿ» նախաձեռնությունն էլ տապալվեց», - գրում է հեղինակը։

«Այդ ժամանակ նրանք սկսեցին խոսել «մեկ անձի իշխանության» մասին։ Շրջանառության մեջ դրվեց «գործարանային կարգավորումներին» վերադառնալու կոչը։ Այդ ամենը արվում էր սեփական դավաճանությունը կոծկելու համար։ Հիմա ամեն ինչ պարզվեց։ Մի ժամանակ «անէրդողան ԱԶԿ» էին ցանկանում, հիմա էլ «անէրդողան Թուրքիա» են ուզում։ Թուրքիայի նախկին նախագահը և նրա շնորհիվ քաղաքականություն մտած նախկին ԱԶԿ ղեկավարն ու վարչապետը գործի են անցել՝ պայքարելով «Էրդողանից զերծ Թուրքիայի» համար», - գրել է հեղինակը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը