Աշխարհ

19.12.2019 21:17


Հունաստանը ԱՄՆ-ից և Իսրայելից հարվածային ԱԹՍ-ներ կգնի Թուրքիայի դեմ օգտագործելու նպատակով

Հունաստանը ԱՄՆ-ից և Իսրայելից հարվածային ԱԹՍ-ներ կգնի Թուրքիայի դեմ օգտագործելու նպատակով

«Times» անգլիական թերթը տեղեկացնում է, որ Հունաստանը պատրաստվում է հարվածային անօդաչու թռչող սարքեր գնել ԱՄՆ-ից և Իսրայելից։

Ըստ հունական կողմի պարզաբանումների՝ այդ հարվածային ԱԹՍ-ներն օգտագործվելու են Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի իրականացրած գազի որոնման աշխատանքների ընթացքում տարածք ներխուժող օդային տեխնիկայի դեմ։

ԱՄՆ-ից ձեռք է բերվելու 3, իսկ Իսրայելից 2 հատ հարվածային ԱԹՍ։

Թուրքիան Կիպրոսի հյուսիսային հատված առաջին անօդաչու թռչող սարքն էր ուղարկել, որին ի պատասխան Հունաստանը հայտարարել է, թե պատրաստվում է ոչնչացնել Կիպրոսի օդային տարածք Թուրքիայի կողմից ուղարկված յուրաքանչյուր անօդաչու թռչող սարք։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը