Աշխարհ

19.12.2019 22:10


«Իսլամական աշխարհի ճակատագիրը թողնվել է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների քմահաճույքին». Էրդողան

«Իսլամական աշխարհի ճակատագիրը թողնվել է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների քմահաճույքին». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Մալազիայում ընթացող իսլամական պետությունների գագաթնաժողովին:

Բացմանը ելույթ ունենալիս Էրդողանը հերթական անգամ քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) կառուցվածքը՝ ասելով, որ այդ համակարգն արդեն սպառել է իրեն: Էրդողանը նշել է, որ 1.7 միլիարդանոց իսլամական աշխարհի ճակատագիրը չի կարող կախված լինել ԱԽ անդամ 5 երկրների քմահաճույքից՝ ակնարկելով նաև, որ 5-ից որևէ մեկը իսլամական երկիր չէ:

Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Երկրորդ համաշխարհային պատերազի հաղթողների կողմից իրենց շահերը պաշտպանելու նպատակով ստեղծած համակարգը, որը 1.7 միլիարդանոց իսլամական աշխարհի ճակատագիրը ըստ էության թողում է 5 երկրի քմահաճույքին, վաղուց արդեն սպառել է իրեն»:

Էրդողանը խոսել է նաև իսլամական աշխարհի խնդիրների և հնարավորությունների մասին: Ըստ Թուրքիայի նախագահի՝ իսլամական աշխարհը մեկ տանիքի տակ մեկտեղող հարթակների ամենամեծ խնդիրը կիրառման մեխանիզմների բացակայությունն է:

«Հենց սա է պատճառը, որ դեռ որևէ առաջընթաց չունենք պաղեստինյան հարցում, որ չենք կարողանում կանխարգելել մեր ռեսուրսների վատնումը, չենք կարողանում «Ո՛չ» ասել դավանաբանական տարբերությունների հետևանքով մեր տարածաշրջանի մասնատմանը»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ թեև իսլամական աշխարհը բազմաթիվ հնարավորություններ և բնական պաշարներ ունի, բայց մահմեդականների մի զգալի հատված ապրում է սովի, աղքատության մեջ և գրագիտության պակաս ունի: Վերոնշյալի հարցում իսլամական աշխարհը պետք է իր մեջ փնտրի սխալը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը