Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը քննադատել է Ինջիրլիքի ռազմաբազան փակելու մասին էրդողանի հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո սպառնացել էր անհրաժեշտության դեպքում փակել ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող Ինջիրլիքի և Քյուրեջիքի ռազմաբազաները:
Էրդողանի հայտարարությունը մեկնաբանել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ նշելով, որ սխալ է 2 երկրների միջև խնդիրները իրար հակադրվելու ճանապարհով լուծել:
«ԱՄՆ-ի պատժամիջոցների ու սպառնալիքների քաղաքականությունը ճիշտ չէ, սակայն 2 երկրների միջև խնդիրները իրար հակադրվելով չեն կարող լուծվել,- ասել է Քըլըչդարօղլուն ու ավելացրել,- Թուրքիան, եթե ամեն անգամ նեղն ընկնելիս, նույն սպառնալիքներն օգտագործելով, այդ աստիճան բացի իր խաղաքարտերը, դիմացինները ստիպված կլինեն քայլեր ձեռնարկել այդ սպառնալիքները չեզոքացնելու համար»:

Աղբյուրը՝ ermenihaber.am