Շանթ Հարությունյան. Ես կողմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի (տեսանյութ)
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է անում, որ Ռոբերտ Քոչարյանին բանտում է պահում․ «Խաչատուրովին բաց թողիր, ասում ես Լուկաշենկոն ու Նազարբաևը միջնորդեցին, ես էլ միացա, բա այ սրիկա, Քոչարյանի համար էլ միացի Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին»։
Factor.am-ի հարցին, թե այսինքն՝ կո՞ղմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվի, ասաց․ «Քննությունը կարող է ընթանալ, ինքն էլ տանից գնա-գա, ոչ թե գործը կարճվի, այլ խափանման միջոցը փոխվի»,-ասաց Հարությունյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։