Լրահոս

23.02.2011 16:38


Wikileaks. «Ադրբեջանը հայերին հաղթել չի կարող»

Wikileaks. «Ադրբեջանը հայերին հաղթել չի կարող»

Ինչպես հաղորդում է «The Armenian reporter» պարբերականը, երեկ հրապարակվել է «Wikileaks» պարբերականի հերթական փաստաթուղթը Հայաստանի վերաբերյալ։ Խոսքն այս անգամ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսի հաղորդագրության մասին է, որով ներկայացվում է իրավիճակը Բաքվում։

–Նույնիսկ իր ողջ ռազմական ունակությունն ու ներուժը ներդնելու, տեխնիկական նոր հզորությունն օգտագործելու դեպքում Ադրբեջանը դժվար թե բավականաչափ ուժ ունենա հաղթելու հենց հայկական կողմի համար ամեն ինչով նպաստավոր դիրքերում տեղակայված Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերին և հայկական բանակին,–ասված է հաղորդագրության մեջ։

2009թ. հուլիսի 2–ին ուղարկած իր հաղորդագրության մեջ Դերսը կարծիք է հայտնել.  «Ադրբեջանը ԼՂ հարցում վարդագույն սցենարներ է գծում, սակայն  իրականում դրա համար հիմք չունի»:

Նշենք, որ Դերսը Ադրբեջանում որպես ԱՄՆ դեսպան աշխատել է 2006–2009թթ., իսկ այս պահին Լիտվայում ԱՄՆ դեսպանն է։

Դերսն ընդգծում է, որ Ադրբեջանի ռազմական հզորության վերաբերյալ այդ երկրի նախագահի ռազմատենչ հայտարարությունները չափազանցված են։

«Wikileaks»-ը գրում է, որ ԱՄՆ–ի բազմաթիվ ռազմական փորձագետների վերլուծությունները նույնպես համընկնում են Էնն Դերսի կարծիքի հետ և ազդում են ադրբեջանական «փուչիկ» հայտարարությունների վրա, ինչի ապացույցը Ադրբեջանի ռազմական բյուջեն 2011թ. 3 մլրդ դոլարի հասցնելու մասին հայտարարություններն են։

ԱՄՆ ռազմական փորձագետները  նշում են, որ Իլհամ Ալիևը չարաչար սխալվում է, երբ հանրության առջև հաճախակի կրկնում է, թե Ադրբեջանն ի վիճակի է հաջող կերպով ավարտին հասցնելու Լեռնային Ղարաբաղը գրավելու ռազմական գործողությունները։ Ըստ «Wikileaks»–ի, սակայն, իրականությանը տեղյակ ցանկացած ադրբեջանցի պետք է հասկանա, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում չպետք է դիմի պատերազմական գործողությունների, քանի որ նույնիսկ ամենաբարենպաստ ռազմական դաշտում իրենք շատ ավելի շատ կորուստներ կունենան, քան նախկինում էր:

Այս խորագրի վերջին նյութերը