Ռասել Քրոուն մարմնավորելու է բրիտանացի շեֆ-խոհարարին
Ռասել Քրոուն գլխավոր դերն Է խաղալու Մարկո Պիեռ Ուայթի՝ բրիտանացի նշանավոր շեֆ-խոհարարի մասին բայոպիկում: Այդ մասին հայտնել Է The Guardian-ը:
Այդ նորույթին հաղորդակից Է դարձրել շեֆ-խոհարարն ինքը. «Ես հենց նոր ստորագրեցի պարտավորագիրը: Ռասելը գրել Է սցենարը, նրա ընկերությունը լինելու Է ֆիլմի պրոդյուսերը, իսկ նա կլինի ռեժիսորը եւ մարմնավորելու Է Մարկոյին»: Նախագծի վրա աշխատանքն սկսվել Է հինգ տարի առաջ: Սկզբում ենթադրվում Էր, որ ռեժիսորը լինելու Է Ռադլի Սքոթը, իսկ գլխավոր դերում հանդես Է գալու Մայքլ Ֆասբենդերը կամ Թոմ Հարդին:
Բայց Ուայթն ինքը, ծանոթ լինելով Քրոուին, սկսեց հասկանալ, որ իրեն մարմնավորելու Է հենց ինքը, այլ ոչ թե Ֆասբենդերը: Պիեռ Ուայթը հայտնի Է դարձել 1990-ական թվականներին այն բանից հետո, երբ 24 տարեկանում դարձավ Harveys ռեստորանի գլխավոր խոհարարը:
1995 թվականին նա դարձավ ամենաերիտասարդ շեֆ-խոհարարը՝ ստանալով Միշլենի երեք աստղերը: Բացի կինոստուդիայից, Քրոուն միջոցներ Է ներդնում օրգանական մսի արտադրության բնագավառում, որը մատակարարվում Է Սիդնեյի եւ Մելբուռնի ռեստորաններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Ռասել Քրոուն մարմնավորելու է բրիտանացի շեֆ-խոհարարին
Ռասել Քրոուն գլխավոր դերն Է խաղալու Մարկո Պիեռ Ուայթի՝ բրիտանացի նշանավոր շեֆ-խոհարարի մասին բայոպիկում: Այդ մասին հայտնել Է The Guardian-ը: