Ահմադինեջադ. «Ինչպես կարող է ինչ-որ մեկը գնդակահարի իր ժողովրդին»
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն իր վերաբերմունքն է արտահայտել Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Նա Մուամար Քադաֆիին կոչ է արել ժողովրդի պահանջներին համաձայնություն տալ։ Այս մասին այսօր հաղորդել է իրանական «FARS» գործակալությունը։
-Ինչպես կարող է նման բան լինել՝ որ ինչ-որ մեկը գնդակահարի իր ժողովրդին,-ասել է Ահմադինեջադը։
Նա Լիբիայի իշխանություններին կոչ է արել համաձայնություն տալ ժողովրդի պահանջներին և նրա կողքին լինել։
Հիշեցնենք, որ Լիբիայում փետրվարի 15-ից սկսվել են բողոքի զանգվածային ցույցերը երկրում արդեն 42 տարի իշխող Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ։ Համաձայն ոչ պաշտոնական տվյալների՝ վերջին իրադարձությունների հետևանքով Լիբիայում մահացածների թիվը անցնում է 500-ից։