Լրահոս

19.12.2019 10:34

Ովքե՞ր են ձերբակալված ՊԵԿ պաշտոնյաները. «Ժողովուրդ»

Ովքե՞ր են ձերբակալված ՊԵԿ պաշտոնյաները. «Ժողովուրդ»

«Դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել են մաքսային ծառայության շահերին հակառակ, մասնավորապես` չեն կատարել ներկրվող ապրանքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու և բացառելու ուղղությամբ իրենց պարտականությունները:

Այս պայմաններում Թուրքիայից Հայաստան ներկրված և վաճառքի համար նախատեսված ապրանքները պաշտոնատար անձանց թողտվությամբ, օրենքով սահմանված կարգով, չեն մաքսազերծվել, և դրանց մուտքը չի փաստաթղթավորվել: Վերոնշյալ հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք և 2 քաղաքացի ձերբակալվել են: Նկատենք, որ իրավապահները չէին բացահայտել, թե ովքեր են վերոնշյալ պաշտոնատար անձինք: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել պաշտոնատար անձանց անունները: ՊԵԿ-ում տարածված լուրերի համաձայն` վերջիններս են Էրիկ Ֆարմանյանը, Վահան Շահինյանը, Տիգրան Հովակիմյանը, Տարոն Ստեփանյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։