Լրահոս

19.12.2019 10:35

Ո՞ւր են տանում երեխաներին ապօրինի որդեգրելու քրգործի սլաքները. նոր բացահայտումներ. «Ժողովուրդ»

Ո՞ւր են տանում երեխաներին ապօրինի որդեգրելու քրգործի սլաքները. նոր բացահայտումներ. «Ժողովուրդ»

«Ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով երեկ ձերբակալվեցին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր կին, որի անունն, իհարկե, չէինք հրապարակել՝ անձնական տվյալների գաղտնիությունից ելնելով։ Իհարկե, ավելի ուշ նա գրավի դիմաց ազատ արձակվեց: Գրել էինք նաև, որ իրավապահները Ֆրանսիայից անձանց են հրավիրել սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննության։

Եվ հիմա «Ժողովուրդ» օրաթերթին քրեական գործով կասկածանքով ձերբակալված անձանց գործողություններից և, առհասարակ, սպասվող զարգացումներից այլ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, իրավապահները գտել են այն ընտանիքներին, որոնց երեխաներին որդեգրել են օտարերկրյա քաղաքացիները, արձանագրել են, որ որդեգրվող երեխաների ընտանիքները ապրել են ծայրահեղ ծանր պայմաններում:

Ուշագրավն այն է, որ իրավապահները նաև բացահայտել են, թե ինչպես են քրեական գործով կասկածյալները ինչ -ինչ ճանապարհներով բացահայտել անապահով ընտանիքների ինքնությունը և անձամբ գնացել և գտել են նրանց: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն` իրավապահները սույն քրեական գործի շրջանակներում առաջիկայում կմտնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, քանի որ գործընթացում նախարարության աշխատակիցներ կան ներգրավված: Այսինքն՝ սլաքները ուղղվում են դեպի նախարարություն և նախկին նախարարներ»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։