Աշխարհ

19.12.2019 10:05


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Թրամփի իմփիչմենթին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Թրամփի իմփիչմենթին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 18-ին կայացած քվեարկության ընթացքում հաստատեց երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքի առաջին հոդվածը պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այն բանի օգտին, որպեսզի Թրամփին մեղադրեն իշխանության չարաշահման մեջ, քվեարկել Է 230 օրենսդիր, դեմ Է արտահայտվել 197 կոնգրեսական, մեկը ձեռնպահ Է մնացել:

Նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատեց երկրի նախագահի դեմ մեղադրանքի երկրորդ հոդվածը: Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտներ նյութելու մեջ պետության ղեկավարի մեղադրանքի օգտին քվեարկել Է 229 օրենսդիր, դեմ Է արտահայտվել 198 կոնգրեսական, մեկը ձեռնպահ Է մնացել:

Այժմ մեղադրական եզրակացությունը կհանձնվի Սենատին, որտեղ ընթացակարգը կվերածվի դատավարության: Այն կղեկավարի ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահը: Ներկայացուցիչների պալատն այդ դատավարությունում, փաստորեն, հանդես Է գալիս որպես մեղադրող կողմ, իսկ սենատորները կատարում են երդվյալների պարտականությունները:

Պաշտոնազրկում հայտարարելու համար անհրաժեշտ Է սենատորների ձայների առնվազն երկու երրորդը (67-ից ոչ պակաս), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը