Լրահոս

19.12.2019 09:46

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արտադրամասերից մեկում այրվել են արտադրական թափոններ

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արտադրամասերից մեկում այրվել են արտադրական թափոններ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 18:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արտադրամասերից մեկում այրվում են արտադրական թափոններ:

Դեպքի վայր է մեկնել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:21-ին, մարվել՝ 21:06-ին:

Արտադրամասում (մոտ 2 քմ հատվածում) այրվել են արտադրական թափոններ: Ժամը 22:08-ից 23:52-ը սահմանվել է հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։