Ամանորի համար նախատեսված 325 մլն-ի զգալի մասը տրվում է արտոնյալ դարձած «Ֆակտորի փրոդաքշն»-ին
Երևանում կազմակերպվող ամանորյա միջոցառումների համար նախատեսված 325 մլն դրամի զգալի մասը տրվելու է արդեն արտոնյալ դարձած «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին, գրում է Factor.am–ը:
Ընկերությունը, որը տոնական օրերին ապահովելու է գեղարվեստական մասը, ծառայությունների դիմաց վճարվելու է 138 մլն դրամ կամ 290 հազար դոլար:
Այնուհետ, երկրորդ խոշոր հատկացումը կատարվել է «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ին՝ 106,5 մլն դրամ: Ընկերությունն իրականացնելու է դեկորացիաների պատրաստում, կրպակների պատրաստում, մոնտաժում և ապամոնտաժում:
Ձայնային, լուսային, լեդ էկրանների վարձակալություն և սպասարկման համար «Լայթ Դիզայն» ՍՊԸ-ին կվճարվի նախատեսված գումարից 37 մլն դրամ, իսկ ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի համար «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ին կտրվի 44 մլն դրամ: Փաստորեն, ստացվում է, որ ամենորյա միջոցառումների համար նախատեսված միջոցների զգալի մասն ուղղվելու է «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին:
Ուշագրավ է, որ արդեն իսկ ընտրված ընկերություններից «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն գրեթե մշտապես ներգրավված է մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպմանը, որի համար հանրային միջոցներից մեծ ներդրումներ են կատարվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։