Լրահոս

19.12.2019 09:24


Սպանություն Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր

Սպանություն Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր

Սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։ Ոստիկանության ծառայողները հիվանդանոցից ժամանել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը սպանվել է հրազենից։

Ոստիկաններն ու քննիչները կատարելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ ժամը 22:00-ի սահմաններում Երկաթուղայինների 2-րդ փողոցի 5-րդ տան դիմաց վիճաբանություն է տեղ ունեցել, որի ժամանակ 40-ամյա Արմեն Ս.-ն իր մոտ պահվող ատրճանակից կրակել է Երկաթուղայինների 4-րդ փողոցի 6-րդ տան բնակիչ, 43-ամյա Արեգ Սիմոնյանի կրծքավանդակին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս մահացած վիճակում Արման Սողոմոնյանի կողմից վարած BMW մակնիշի 03 VՏ 101 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Քննչական խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոնում առգրավել է սպանվածի հագին առկա հրազենային վնասվածքով և արյան հետքերով հագուստները: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև BMW-ն, որի սրահում կան արնանման հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Ա. Սարգսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Վերջինս, ըստ ֆոտոոլագորղի տեղեկությունների, նախկինում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եղել է դատապարտված, իսկ նրան ավելի շատ ճանաչում են «Սիցիլ» մականվամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը