Լրահոս

18.12.2019 18:11


Ձերբակալվել է Արա Սահակյանի նախկին կինը․ նա իր ձերբակալության լուրն իմացել է մամուլից

Ձերբակալվել է Արա Սահակյանի նախկին կինը․ նա իր ձերբակալության լուրն իմացել է մամուլից

Հրապարակը գրում է․ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել է, որ «ՀԿԳ գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի՝ Երևան քաղաքի բնակչուհու՝ ծնված 1976 թվականին:

Լիանա Կարապետյանը, որ երկար տարիներ մանկատան տնօրենն է, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի նախկին կինն է։ Մեր տեղեկություններով, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր նշանակման օրվանից փորձում է ազատվել նախարարության ենթակայության տակ գտնվող մանկատան տնօրեն Լիանա Կարապետյանից, ում առաջարկել են դիմում գրել, գնալ, սակայն տնօրենը հրաժարվել է։ Եւ չնայած, որդեգրման հետ կապված քրգործի հարուցումից ի վեր նրան քանիցս հրավիրել են հարցաքննության, սակայն լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ այդ գործընթացն իրականացվել է ծննդատան եւ սոցապ նախարարության աշխատակիցների մասնակցությամբ, մանկատան դերը եղել է նվազագույնը։ Այստեղ երեխաները հայտնվել են արդեն այն բանից հետո՝ երբ ծնողները հրաժարվել են նրանցից։

Մենք տեղեկացանք, որ այսօր քննչականից անսպասելի եկել են Կարապետյանի տուն՝ խուզարկության, եւ տարել են իրենց հետ՝ Մամիկոնյան փողոց: Ապա նրան հարցաքննել են Քննչական կոմիտեում՝ փաստաբանի մասնակցությամբ, որպես կասկածյալ։ Սակայն հենց հարցաքննության ժամանակ՝ դեռեւս առանց մեղադրանք առաջադրելու եւ ձերբակալության որոշումը նրան ներկայացնելու, Կոմիտեն արդեն հաղորդագրություն է տարածել ձերբակալության մասին՝ իր ֆեյսբուքյան էջով: Լիանա Կարապետյանն ու իր փաստաբանը մամուլից են տեղեկացել ձերբակալության որոշման մասին։ Դեռ հարցաքննությունը շարունակվում է, սակայն Քննչական կոմիտեն րոպե առաջ իր «հաղթանակն» է տոնում։

Այս խորագրի վերջին նյութերը