Սիդնեյից միլիոնատերը փնտրում Է մեկին, ով իրեն կլուսանկարի ճամփորդությունների ընթացքում
Սիդնեյից միլիոնատեր Մեթյու Լեպրեն փնտրում Է մեկին, ով իրեն կլուսանկարի աշխատանքային ուղեւորությունների ընթացքում: Ecom Warrior Academy ընկերության 27-ամյա հիմնադիրը, որն զբաղվում Է առցանց-դասընթացներով, մշտապես գտնվում Է գործուղումների մեջ, ելույթներ ունենալով այդ թվում՝ Ճապոնիայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում:Դրա հետ մեկտեղ այդ մարդն իջեւանում Է միայն հինգաստղանի հյուրանոցներում, որտեղ ապրում են նաեւ նրա օգնականները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը:
Հաջողակ թեկնածուին սպասում Է 28,5 հազար եվրոյի չափով աշխատավարձ: Մեթյուի խոսքով՝ դրանից առաջ իրեն լուսանկարում Էր իր լավագույն ընկերը, բայց քանի որ բիզնեսը սրընթաց կերպով ընդլայնվում Է, այժմ ինքն ավելի լուրջ պարտականություններ ունի:
Հայտ ներկայացնելու համար հարկավոր Է ունենալ վավերական անձնագիր եւ պատրաստ լինել ինքնաթիռ նստել վերջին պահին: Եվ, իհարկե, ունենալ լավ ճաշակ:
Բոլոր թռիչքների եւ կեցության ծախսերը հոգալու Է բիզնեսմենը, ուստի, այդ բոլորից զատ, դա աշխարհը տեսնելու հիանալի հնարավորություն Է, հաղորդել Է Life-ը:
Սիդնեյից միլիոնատերը փնտրում Է մեկին, ով իրեն կլուսանկարի ճամփորդությունների ընթացքում
Սիդնեյից միլիոնատեր Մեթյու Լեպրեն փնտրում Է մեկին, ով իրեն կլուսանկարի աշխատանքային ուղեւորությունների ընթացքում: Ecom Warrior Academy ընկերության 27-ամյա հիմնադիրը, որն զբաղվում Է առցանց-դասընթացներով, մշտապես գտնվում Է գործուղումների մեջ, ելույթներ ունենալով այդ թվում՝ Ճապոնիայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում: Դրա հետ մեկտեղ այդ մարդն իջեւանում Է միայն հինգաստղանի հյուրանոցներում, որտեղ ապրում են նաեւ նրա օգնականները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը: