Քաղաքական

18.12.2019 15:51


Դատարանը մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի՝ արդեն 4-րդ անգամ ներկայացված միջնորդությունը

Դատարանը մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի՝ արդեն 4-րդ անգամ ներկայացված միջնորդությունը

«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից արդեն 4-րդ անգամ ներկայացված միջնորդությունը դատարանը մերժել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը.

«Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից արդեն 4-րդ անգամ ներկայացված միջնորդությունը։

Հիրավի ճիշտ է այն դիտարկումը, որ յուրաքանչյուր դատավոր ինքն է նվաճում իր անկախությունը՝ կայացված որոշումների արդյունքում։

Հ.Գ. ՀՔԾ֊ում համար 1 ա, "#արմենդանիելյան" փնտրելու օպերացիան շարունակվում է...

Հ.Գ.Գ. էն երգը ամեն դեպքում մի հատ էլ լսեք»։

Այս խորագրի վերջին նյութերը