Աշխարհ

18.12.2019 19:19


Գենդերային հավասարության ցուցանիշով 153 երկրների ցանկում Թուրքիան 130-րդն է

Գենդերային հավասարության ցուցանիշով 153 երկրների ցանկում Թուրքիան 130-րդն է

Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է գենդերային հավասարության ամենամյա զեկույցը։

WEF-ի կազմած ցանկի առաջնային տեղերում հայտնվել են Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Շվեդիան։ Վերջին հորիզոնականներում հանգրվանել են գտել Սիրիան, Իրաքը, Պակիստանը և Եմենը։ Թուրքիան 153 երկրներ ընդգրկող հիշյալ ցանկում զբաղեցրել է 130-րդ տեղը:

Նշենք, որ Հայաստանը գենդերային հավասարության վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 98-րդ տեղը, Վրաստանը՝ 74-րդ, իսկ Ադրբեջանը՝ 94-րդ։

Ուսումնասիրության համար հիմք են ծառայում կանանց մասնակցությունը տնտեսության մեջ, հնարավորությունների հավասարությունը, կրթության հնարավորությունները, առողջապահությունը և ներգրավվածությունը քաղաքականության մեջ։

Արձանագրվել է, որ գենդերային հավասարությունն ավելի ամուր դիրքեր ունի Արևմտյան Եվրոպայում, իսկ ամենից թույլ արտահայտված է Միջին Արևելքում և հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում։

Ուշագրավ է, որ ըստ զեկույցի հեղինակների՝ առնվազն 100 տարի է պետք, որպեսզի կանայք աշխարհում տղամարդկանց հավասար իրավունքներ ձեռք բերեն, իսկ որպեսզի կանայք տղամարդկանց չափ աշխատավարձ ստանան, անհրաժեշտ կլինի պայքարել ևս 257 տարի։

Այս խորագրի վերջին նյութերը