Անգելինա Վովկն ամուսնանում է. տարիքային տարբերությունը չի խանգարի (տեսանյութ)
Երաժշտագետ Միխայիլ Կունիցինը վերջին շրջանում Անգելինա Վովկին ուղեկցում է բոլոր աշխարհիկ միջոցառումների ժամանակ:
Հայտնի խորհրդային և ռուսական հեռուստահաղորդավարուհի Անգելինա Վովկը երրորդ անգամ է ամուսնանում: 77-ամյա Վովկի ընտրյալը 52-ամյա ռադիոհաղորդավար Միխայիլ Կունիցինն է։
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ռադիոհաղորդավարն օրերս հեռուստահաղորդավարուհուն ամուսնության առաջարկություն է արել: Հարսանիքի օրվա մասին զույգը դեռ մտածում է, բայց այն արդեն տեղի կունենա հաջորդ տարի:
Վովկի և Կունիցինի հարաբերությունների մասին հասարակությունը իմացավ մոտ մեկ տարի առաջ: Նրանք միասին են գնում աշխարհիկ միջոցառումներին, հանգստանում արտասահմանում և նույնիսկ միջոցառումներ վարում։
Անգելինա Վովկը ամուսնացած է եղել երկու անգամ` դերասան Գենադի Զեբելի և նկարիչ Ինդրժիհ Գեցի հետ: Հաղորդավարուհին երեխաներ չունի։ Տեղափոխված պերիտոնիտի (որովայնի խոռոչի օրգանները և որովայնի պատը ներսից պատող բարակ թաղանթի ՝ որովայնամզի բորբոքում) պատճառով նա այդպես էլ չկարողացավ մայրանալ։ Վովկը վարում էր «Բարի գիշեր, փոքրիկներ», «Կապույտ լույսեր», «Առավոտյան փոստ» հեռուստահաղորդումները, «Տարվա երգ» փառատոնը:
Միխայիլ Կունիցինը համերգներ և ռադիոհաղորդումներ է վարում, նաև երաժշտագետ է:

Աղբյուրը՝ armenisputnik.am