Սարկոզին կոչ է արել Լիբիայի նկատմամբ անհապաղ պատժամիջոցներ կիրառել
Ինչպես հաղորդում է «AFP» գործակալությունը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին այսօր Եվրամիությանը կոչ է արել Լիբիայի նկատմամբ «արագ և որոշակի» պատժամիջոցներ կիրառել։
Սարկոզին մասնավորապես առաջարկել է դադարեցնել այդ երկրի հետ տնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ ֆինանսական ոլորտում։
Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին էլ իր հերթին Լիբիայի նախագահ Մուհամմար Քադաֆիին մեղադրել է «սարսափելի զանգվածային սպանություն» գործելու համար։ Բացի դա, Ֆրատինին նշել է, թե Քադաֆին արդեն կորցրել է վերահսկողությունը Կիրենայիկայի արևելյան գավառների նկատմամբ։ Նա ենթադրել է, թե Քադաֆիին պաշտոնանկ անելուց հետո, հնարավոր է, ավելի քան 300 հազ. մարդ Լիբիանից հեռանա։ Նախարարի խոսքերով՝ աստվածաշնչյան չափերի արտագաղթ կլինի, որն ավելի մեծ խնդիր կառաջացնի, քան Թունիսը լքած գաղթականների խնդիրն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե Լիբիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բանակայինների հետ բախման հետևանքով շուրջ 800 մարդ է զոհվել, սակայն այդ տեղեկատվությունը դեռևս հաստատված չէ։