Լրահոս

18.12.2019 12:10


«Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա, մասնակցության հայտ չի գրանցվել․ Նարեկ Բաբայան

«Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա, մասնակցության հայտ չի գրանցվել․ Նարեկ Բաբայան

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի՝ այսօր նախատեսված աճուրդը չի կայանա։

«Այսօր նախատեսված Գոլդեն Փելիս հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը (երեկ 18:00) հայտ չի գրանցվել։ Սրանից հետևում է, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կլինի 5%-ով նվազ, իսկ ամսաթվի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-գրել է Բաբայանը։

Այս խորագրի վերջին նյութերը