Աշխարհ

18.12.2019 12:05


ԱՄՆ-ում ցույցեր են անցկացվել Թրամփի իմպիչմենթի օգտին

ԱՄՆ-ում ցույցեր են անցկացվել Թրամփի իմպիչմենթի օգտին

ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում դեկտեմբերի 17-ին ցույցեր են անցկացվել հաջակցություն Թրամփի իմպիչմենթի: Այդ ակցիաներից մի քանիսի վայրից հեռարձակում Է իրականացրել CNN հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցույցեր են տեղի ունեցել, մասնավորապես, Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում (երկուսն Էլ Կալիֆոռնիայի նահանգում են), Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ), Ֆիլադելֆիայում եւ Փիթսբուրգում (երկուսն Էլ Փենսիլվանիայի նահանգում են), Նյու Յորքում, Բոսթոնում (Մասաչուսեթսի նահանգ), Ատլանտայում (Ջորջիայի նահանգ), Դենվերում (Կոլորադոյի նահանգ), Սոլթ-Լեյք-Սիթիում (Յուտայի նահանգ) եւ այլ քաղաքներում: Ակցիաների շատ մասնակիցներ տանում Էին պլակատներ Թրամփին իշխանազրկելու կոչերով:

Associated Press գործակալության գնահատումների համաձայն՝ ցույցերը համեմատաբար սակավամարդ Էին: Ամբողջ երկրում դրանց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Այս տարի ավելի վաղ ի պաշտպանություն կանանց իրավունքների կայացած ակցիաներում զգալիորեն ավելի շատ մարդիկ Էին ներգրավվել: Մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հղած նամակում վճռական բողոք Է հայտնել պաշտոնազրկման ընթացակարգի առնչությամբ եւ դեմոկրատներին մեղադրել Է իշխանության հակասահմանադրական չարաշահման մեջ:

«Իմպիչմենթն իշխանության աննախադեպ եւ հակասահմանադրական չարաշահում Է դեմոկրատների կողմից, որին հավասարը չի եղել ամերիկյան օրենսդրության ամբողջ 250-ամյա պատմության ընթացքում»,- ընդգծել Է նախագահը: Թրամփի խոսքով՝ իր դեմ առաջադրված մեղադրանքի երկու հոդվածները՝ իշխանության չարաշահումը եւ Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելը, չեն համապատասխանում «Սահմանադրության եւ իրավունքի ոչ մի նորմայի»: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 18-ին սկսվում Է ընթացակարգ, որի արդյունքներով քվեարկության կդրվի այն հարցը, թե պետք Է արդյոք պաշտոնազրկում հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը