«Ժամանակն է եկել` հավաքվել Ռ. Քոչարյանի առաջարկած «Կոնսենսուս -1» գաղափարի շուրջ». Իրինա Քոչարյան
Տեւական լռությունից հետո ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի եղbոր դուստրը` ԻՐԻՆԱ ՔՈՉԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում մի շարք փակագծեր է բացել` անդրադառնալով ստեղծված իրավիճակին եւ վերջակետ դնելով մամուլում եւ սոցցանցերում հնչող տարատեսակ խոսակցություններին:
-Տիկին Քոչարյան, վերջին շրջանում Դուք լռում էիք։ Ինչո՞ւ։ Ձեր լռությունը ամենատարբեր ասեկոսեների առիթ տվեց։ Ասում էին, որ Ձեր հարաբերությունները պրն Քոչարյանի հետ այլեւս հինը չեն, որ Դուք վախեցել եւ լռում եք՝ այսօրվա իշխանություններին չբարկացնելու համար, հույս ունենալով, որ նախագահ Քոչարյանին ազատ կարձակեն...
-Թույլ տվեք չհամաձայնվել Ձեզ հետ այն հարցում, որ լռել եմ։ Այո՛, իմ ակտիվության տեսանելի մասի մակարդակը մի փոքր իջել է, վերջին մեծ հարցազրույցս մամուլում է եղել այս տարի մարտին։ Սակայն ես սովոր չեմ մի բանը մի քանի անգամ կրկնել եւ պատասխանել բազմաթիվ անգամներ նույն հարցերին, միայն այն բանի համար, որ հանրության տեսադաշտում մնամ կամ սեփական դժբախտությանս վրա փիար անեմ։ Ես հետեւողականորեն ներկա եմ լինում դատերին, Ֆեյսբուքյան իմ էջում գրում եմ այս ամենի մասին ունեցած իմ կարծիքը, հանդիպում եմ համախոհների հետ, ամուսնուս հետ միացել ենք Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության դիմաց Անյուտա Հակոբյանի կողմից կազմակերպված երկարատեւ ակցիային եւ մի քանի գիշեր անցկացրել փողոցում՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ միասին։ Խոնարհվում եմ նրանց առջեւ՝ այդ անկեղծ մղումի համար։ Ինչպես տեսնում եք, միգուցե ես առաջվա պես ակտիվ չեմ շփվում լրագրողների հետ, սակայն դրա հետ մեկտեղ բոլորովին էլ անգործության մատնված չեմ։ Իսկ միգուցե ամեն բան հակառա՞կն է, լրագրողնե՞րն են խուսափում ինձ հետ հանդիպումից...
-Լավ, չնայած նրան, որ Դուք կրկնվել չեք սիրում, ամեն դեպքում կուզեի խոսեինք դատի մասին եւ այն ամենի, ինչ կապված է դրա հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այն, ինչ տեղի է ունենում։
-Ինչպե՞ս եմ գնահատում։ Նախ, կուզեմ ասել, որ եկել է ամեն բան իր անունով անվանելու պահը. թե՛ 2008 թվականի մարտի իրադարձությունները, որի համար ինչ-ինչ պատճառներով դատում են Ռոբերտ Քոչարյանին եւ այլ քաղաքական գործիչների, թե՛ հետագայում ՊՊԾ գնդի գրավումը, թե՛ 2018 թվականին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխություն» կոչվող իշխանության ոչ բռնի զավթումը, եւ թե՛ այն ամենը ինչ տեղի է ունենում հեղաշրջումից հետո մինչ այսօր, ֆարսի վերածված դատը՝ համեմված օրենքի բոլոր անհավանական խախտումներով, ոչ այլ ինչ են, քան հստակ պլանավորած ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՌՈՐԻ միասնական շղթայի օղակներ։
Իսկ ի՞նչ է տեռորիզմը։ Դա, նախեւառաջ, որոշակի հասարակության մեջ անվստահություն եւ վախ սերմանելու, վախեցնելու եւ սարսափեցնելու քաղաքականություն է։ Տեռորիստի ցանկացած գործողություն, որը սպանության հետ անմիջականորեն նույնիսկ կապված չէ, միշտ ենթադրում է բռնություն, հարկադրանք եւ սպառնալիք։ Այստեղ վախը՝ նպատակ չէ, այլ միջոց, իսկ ստեղծված վախի մթնոլորտի նպատակը կամ քաղաքական կարգի փոփոխությունն է, կամ էլ այս կամ այն քաղաքական որոշումն ընդունելու հարկադրանքը։ Ի դեպ, տեռոր բառն ինքնին առաջացել է լատիներենից (terror- վախ, սարսափ):
«Հայրենական արտադրության» տեռորը, բավական տեխնոլոգիական է։ Կասեմ ավելին՝ «արեւմտատեխնոլոգիական» եւ «հակառուսական», սակայն միեւնույն ժամանակ պրիմիտիվ հասարակ, ինչը բնական է հասարակության այսօրվա վիճակի համար։ Ես արդեն նախկինում ասել եմ, որ կա բավական հստակ օրենք. երբ ագրեսիայի ալիք է բարձրանում, բանականությունը հասարականում է եւ մենք էլ հասնում պրիմիտիվության մակարդակի։ Այդ շրջանում, պրիմիտիվ հասարակ լուծումների մեծ պահանջարկ է առաջանում, պրիմիտիվանում են կերպարներն ու վարքագիծը։ Իզուր չէ, որ «Իսլամական պետությունը» այդքան գրավիչ է չկայացած հոգիների եւ մտքերի համար, որովհետեւ այն աշխարհի պատկերի հեշտացված տարբերակ է տալիս՝ «Սրանք լավն են, եւ սրանք՝ վատը։ Նրանք մեզ նեղացրել են դարեր առաջ։ Մենք պետք է շտկենք իրավիճակը»։ Այս մարդիկ ռեւանշի ծարավ են։
-Փաստորեն, նույնը տեղի է ունենում հիմա մեզ մո՞տ…
-Եկեք այս ամենը կետ առ կետ վերլուծենք՝
1. 2018 թվականի գարնանը, իշխանության եկան դեստրուկտիվ ուժեր, որոնց չհաջողվեց բռնի ուժով իշխանությունը զավթել 2008 թվականի մարտին։ Ուշադիր լսեք ԼՏՊ-ի եւ ՆՓ-ի միջեւ մարտի տեղի ունեցած հեռախոսային զրույցների ձայնագրությունները: Նրանք ոգեւորված էին տեղի ունեցածով, ոգեւորված էին, որ մարդիկ են զոհվել... Մարդիկ, որոնք մտածված զոհաբերվեցին այն ժամանակվա անկարգությունների կազմակերպիչների կողմից, որպեսզի վերջիններս ցանկացած գնով հասնեն իրենց նպատակին։ Ամենահեշտ բանը դա այն մարդկանց խաբելն է, որոնք քեզ ամենաշատն են նվիրված, սակայն երեւի կհամաձայնվեք ինձ հետ, որ դա ամենաստոր բանն է։ Եվ եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի հավասարակշռվածությունն ու իրավիճակը ադեկվատ գնահատելու ունակությունը, ապա թվով շատ ավելի զոհեր կարող էին լինել։
2. Այսօր, ղեկի մոտ են հայտնվել, արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ինչ-որ մարդիկ, որոնք իրենց կյանքի ընթացքում չեն ունեցել ստեղծարարության ոչ մի փորձ, սակայն բացարձակ հաջողակ են ընդդիմության եւ կազմաքանդության ասպարեզներում։ Ասեմ ավելին, նրանք միտումնավոր շփոթում են իրենց ձայնը ժողովրդի ձայնի հետ։
3. Մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես են արտասահմանյան գործակալները, ՀԿ-ները մեր երկրի ներքին պրոցեսների վրա լուրջ ազդեցություններ թողնում, այդ թվում՝ «Բաց հասարակությունների հիմնադրամը», որի ճանաչված հիմնադիր եւ ղեկավար Ջորջ Սորոսը, լինելով Ալիեւի մոտ ընկերը, այսօր, ֆինանսավորվելով ադրբեջանի կողմից, ակտիվ մասնակցութկուն է ունեցել այս հեղաշրջումն իրականացնելու եւ Հայաստանը կազմաքանդելու գործում։ Իհարկե, այս ուժերը «դեմոկրատիայի» հաստատման դիմակի տակ ունեն իրենց գեոքաղաքական հետաքրքրությունները։
4. Այսօրվա իշխանությունների կողմից, հասարակությունը բաժանվել է «սեւ եւ սպիտակ ուժերի», եւ ամբողջ ադմինիստրատիվ եւ տեխնոլոգիական ռեսուրսները, մեր՝ հարկատուների գումարներով, լծված են թավշյա գլխարկների կողմից նշանակված «Սեւերին» ճնշելու (այս բառի բոլոր իմաստներով) գործընթացին։ Նույնիսկ բոլոր արցախցիներին վերագրեցին «սեւերի» դասին: Սոցիալական խմբերի միջեւ սերմանված անվստահությունն ու ատելությունը, որն արհեստականորեն ստեղծվեց «հայաստանցի-արցախցի» տարբերակմամբ, վախենում եմ՝ արդեն մի ամբողջ սերնդի կյանքի ընթացքում չկարողանանք հաղթահարել։
5. Տեղի ունեցավ այլակարծության դեմ ուղղված ագրեսիայի լեգալացում։ Ժամանակակից հայկական «դեմոկրատիա» ասածը, դա նա է, երբ ֆիզիկապես հարձակվում են սեփական ազգի այն ներկայացուցիչների վրա, որոնք մեղավոր են միայն այն բանում, որ այլ կարծիք ունեն։
6. Տեղի են ունենում քաղաքական ռեպրեսիաներ։ Չգիտես, թե ինչու ոչ թե չի բարձրաձայնվում, այլ թաքցվում է այն փաստը, որ դատական կամայականության պատճառով ունենք զոհված քաղաքացի՝ այս տարվա հունվարի 26-ին, 44 օր տեւած հացադուլի հետեւանքով, բանտում զոհվեց «Haynews.am» լրատվական պորտալի ինֆորմացիոն պատասխանատու, «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը ռեժիմի քաղաքական պատանդ է:
7. Տեղի է ունենում ակտիվ «ապագաղափարականացում»։ Իշխանությունը զավթած գունավոր թյուրիմածությունները, որոնք գտնվում են հասունացման ձգձգվող տարիքում, ակտիվ ճնշում են գործադրում հանրության վրա, նպատակ ունենալով փլուզել ազգային, հոգեւոր եւ նյութական արժեքների համակարգը, որոնք փլուզվելուց հետո այլեւս վերականգնման ենթակա չեն լինելու։ Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցող լկտի ոտնձգությունները, հայ ավանդական ընտանիքի մասին պատկերացումների խեղաթյուրումը, դասալիքների կողմից բանակի հեղինակազրկումը... հենց սրանք էլ ստահոդ կերպով հերոսներին դասում են դավաճանների շարքին...
8. Իրենց տրամադրության տակ եղած բազմաթիվ ԶԼՄ-ների օգտագործումը այն բանում, որ իրենց գործունեությունը լուսաբանվի միայն իրենց համար անհրաժեշտ անկյունից, իրականացվի ակտիվ պրոպագանդա եւ «ապագաղափարականեցվի» պետությունը:
9. Թշնամություն է սերմանվում Ռուսաստանի, Իրանի, Արցախի եւ Հայաստանի միջեւ, մեր երկիրը չափազանց լարված հարաբերություններ է ձեւավորել միջազգային հարաբերություններում եւ ՀԱՊԿ-ում, առաջին դեմքերի «չմտածված» գործողություններով եւ արտահայտություններով Ադրբեջանի հետ պատերազմ է հրահրվում։ Ես հատուկ նշեցի «չմտածված», քանզի, եթե մի պահ նույնիսկ, կասկածեմ, որ այս ամենը տեղի է ունենում մտածված, ապա փոխարենը հարցազրույց տամ Ձեզ, ստիպված եմ լինելու զենք վերցնել ձեռքս, եւ պաշտպանել իմ հայրենիքը այս ներքին հրոսակներից։
10. Տեղի է ունենում «թավշյա» տեռորիզմի ակտիվ սերտաճում օլիգարխիկ եւ քրեական աշխարհի հետ (հենց այնպես չէր, որ ընտրություններից անմիջապես առաջ՝ անցյալ տարի, ամենամեծ համատարած համաներումը հայտարարվեց այս իշխանությունների կողմից, ինչն էլ բերեց հանցագործությունների աճի)։ Իմիջիայլոց, արդյո՞ք սա կոռուպցիա չէր։ Այո, այս սերտաճումը բերում է ֆինանսական, քրեական եւ օպերատիվ հնարավորությունների ապօրինի լայնացման եւ ուժեղացնում է իշխանության եկածների թավշյա բանդայի ինֆրաստրուկտուրան։
11. Իշխող կուսակցությունը, որն իշխանության եկավ իր համար դրոշակ դարձնելով «սոցիալական արդարություն» գաղափարը, հաջողությամբ այդ դրոշակը դրեց իր գրասենյակի մի մութ անկյունում, եւ սկսեց սպասարկել բացառապես «քայլառաստների» շահերը։ Ժողովրդին բաժանվեցին այնքան գեղեցիկ, բայց ստահոդ խոստումներ, որ մի գեղեցիկ օր իրենք ուղղակի կխեղդվեն սեփական ստի մեջ։
12. Վերախմբագրվում է պատմությունը եւ ժողովրդի վզին են փաթաթվում մեր երկրի նորագույն պատմության փաստերի նկատմամբ կեղծ վերաբերմունքն ու կանխակալ մոտեցումը ։ Այն պատմության, որի ականատեսները դեռ կենդանի են։
13. Քանի որ իրական արժեք ներկայացնող մշակույթն ու կրթությունը տեռորիզմի դեմ պայքարի ամենահզոր միջոցներն են, հենց այս ոլորտներն են այսօրվա իշխանությունների կողմից գտնվում ակտիվ հարձակման տակ: ։
14. Կիրառվում է ուղղակի եւ թաքնված շանտաժ, ճնշում եւ մանիպուլյացիա, որը հմտորեն օգտագործվում է ամենատարբեր մակարդակների վրա՝ սկսած օպոնենտների դեմ կեղծ ցուցմունքների կորզումից, վերջացրած դատաիրավական համակարգի ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող ճնշումներով։ Սա սովորական բռնություն չէ, այլ նպատակաուղղված, մանիպուլյատիվ, ագրեսիայի վրա հիմնված բռնության վարքագիծ։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում, կար մի այսպիսի հեղափոխական-տեռորիստ՝ Ռավաշոլը, ով տներ էր պայթեցնում արտահայտելով հետեւյալ մտքերը՝ «Մենք, իրականում, երջանկությունից բացի ոչ մի բան չենք կամենում մարդկությանը։ Հեղափոխության ճանապարհն արյունոտ է։ Առաջին հերթին մենք պետք է տեռորի ենթարկենք դատավորներին։ Երբ չլինեն նրանք, ով կարող են մեզ դատել, մենք կսկսենք հարձակվել ֆինանսիստների եւ քաղաքական գործիչների վրա։ Մենք բավական պայթուցիկ ունենք՝ պայթեցնելու համար բոլոր այն տները, որտեղ դատավորներ են ապրում...»։ Ճիշտ է, այդ «գաղափարային տեռորիստը», իրականում պարզվեց, որ գողությամբ եւ մաքսանենգությամբ զբաղվող սովորական մի քրեական հանցագործ էր էր։ Դե, իսկ մեր իրականությունում, պայթուցիկի փոխարեն՝ «ասֆալտ»-ն է ու «պատերը», «թաթիկները կտրելը», բանտախցերը, դատարանների շրջափակումը, դատավորների եւ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդում իրականացնելը՝ առանց նույնիսկ տարիքային խտրականության։ Այնպիսի տպավորություն է, թե մեր «Ռավաշոլը» էվոլյուցիա է ապրել եւ տեռորի իրականացման իր գործընթացում ավելի կատարելագործված մեթոդներ է ցուցադրում։
15. «Թավշյա» տեռորիստները փորձում են հասկանալ իրականությունը, թե որքան առաջ կարող են գնալ, եւ ամեն անգամ ավելի ու ավելի են առաջ գնում՝ իրենց համար նախընտրելի որոշումները փաթաթելով ժողովրդի վզին։ Իսկ, քանի որ, իրենց համար նախընտրելի քաղաքական որոշումները բարոյական դիմակ են պահանջում, ապա նրանք դա անում են «ժողովրդի անունից»։ Այս բարոյականությունից զուրկ որոշումները քաղաքական պաշտպանության կարիք են պահանջում, ինչի հետեւանքով էլ տեղի են ունենում օպոնենտների անօրինական ձերբակալություններ, պետական բյուջեի վատնումների օրինականացում, քաղաքական կաշառքներ՝ հավելավճարների եւ թոշակների տեսքով, օրենքների կեղծ մեկնաբանություններ, մեր աշխարհընկալման համար օտար նոր օրենքների ներմուծում, եւ նմանատիպ այլ բաներ:
-Ձեր ներկայացրած պատկերը սարսափելի է, իսկ անցյալում Դուք համարում եք՝ ամեն բան լա՞վ է եղել։
-Իհարկե՛, ոչ։ Ակնհայտ է, որ տեռորիստական ակտիվությունը, որպես երեւույթ եւ «թավշյա տեռորիզմը» մասնավորապես, դատարկ տեղում չեն առաջացել, այլ շատ նպաստավոր հող են ունեցել։ Տեռորիզմի մակարդակը եւ դրա արտահայտման կոնկրետ ձեւերը ցուցանիշ են մի կողմից հասարակության բարոյականության եւ գաղափարախոսության ճգնաժամի, իսկ մյուս կողմից՝ համեմատաբար սուր սոցիալական, տնտեսական եւ քաղաքական պրոբլեմների լուծմանն ուղղված՝ հասարակության եւ պետության ջանքերի անարդյունավետության, մասնավորապես՝ հենց տեռորիզմի կանխարգելման գործընթացներում։ Որ կողմից էլ նայենք, տեռորիզմը դասակարգվում է որպես քրեական հանցագործություն՝ անկախ իր պատճառներից, նպատակներից եւ մոտիվներից։
Այսօր, «թավշյա տեռորիզմը», մեղմ արտահայտված շիզոֆրենիայից վեր է ածվել մեր պետության քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ իրավական ինստիտուտների, մարդու հիմնաքարային ազատության եւ իրավունքների նկատմամբ եղած լրջագույն սպառնալիքի։ Եկեք չմոռանանք, որ մեր հայրենիքը, գոյություն ունի պատերազմի կոնտեքստում, եւ այդ պատճառով քաղաքական «թավշյա տեռորիզմը» կարող է դառնալ, եթե արդեն չի դարձել, ազգային անվտանգության խարխլման սպառնալիք։ Այս պատճառով էլ, ծայրահեղ կարեւոր է տեղի ունեցած երեւույթներին տալ ոսկերչական ճշգրտության գնահատականներ եւ ճիշտ գնահատել հնարավոր հետեւանքները։ Քանի որ, եթե ուզում ես լիակատար բուժես մի որեւէ հիվանդություն եւ մինիմումի բերես հնարավոր հետեւանքները, առաջին հերթին անհրաժեշտ է ճիշտ ախտորոշել։
-Դուք այսքան խոսում եք «թավշյա» տեռորի եւ ատելության մասին, սակայն, այսպես կոչված, հեղափոխությունը տեղի ունեցավ «սիրո եւ հանդուրժողականության» դրոշի տակ։ Համենայն դեպս, այդպես էր հայտարարվում։
-Ձեզ համար ծիծաղելի չէ՞, երբ խոսում եք այս իշխանությունների «սիրո եւ հանդուրժողականության» մասին։ Ես արդեն ասացի այս հեղափոխության, ավելի շուտ՝ հեղաշրջման մասին ունեցած սեփական պատկերացումներիս մասին։ Կավելացնեմ միայն հետեւյալը՝ «թավշյա» տեռորիստների քաղաքականությունը՝ դա գիտակցաբար սնուցած բարենպաստ հող է, որի վրա մոլախոտի պես ակտիվորեն աճեցին թշնամությունը, կասկածամտությունը, անամոթ սուտը, զրպարտությունը, մատնությունը, հիվանդագին փառամոլությունը եւ անձի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։ Ես կարող եմ այս շարքն անվերջ շարունակել։ Թվարկեք այն բոլոր վատ բաները, որոնք կարող են լինել մարդու մեջ՝ այդ ամենը վառ եւ անթաքույց ծաղկում է այս իշխանության օրոք։ Սակայն ուզում եմ հիշեցնել «թավշի սիրահարներին», որ մարդիկ երբեք դեպի լավը չեն փոխվում ատելության, դատապարտման կամ դատավճռի միջոցով։ Մարդիկ փոխվում են դեպի լավը՝ ներման, սիրո ու սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատքի միջոցով։
-Ամփոփելով զրույցը՝ ի՞նչ եք սպասում այսօրվա օրից։
-Մտքի պայծառացում եւ խիզախություն։ Ես հասկանում եմ, որ ավելի հեշտ է մոլորվել ամբոխի մեջ, եւ դա ավելի ապահով է, քան միայնակ հետեւել ճմարտությանը եւ պաշտպանել ճշմարտությունը։Ես հասկանում եմ, որ անհնար է միշտ ՀԵՐՈՍ լինել, սակայն միշտ կարելի է մարդ մնալ։ Բավակա՛ն է լռենք ու անգործության մատնվենք։ Երբեմն չարի ճանապարհին կանգնելն ու ճանապարհը փակելն ավելի կարեւոոր է լինում, քան չարին հաղթելը։ Իրականում խիզախ են նրանք, ովքեր այսօր դիմակայում է այս չարիքին, որովհետեւ դա է ճիշտը, այլ ոչ թե համոզված են, որ գոտեմարտից կենդանի դուրս կգան։ Նման խիզախությունը արդեն ինքն իրենով հաղթանակ է։ Բավակա՛ն է վախենաք։ Դուք մենակ չեք։ Այն մարդիկ, որոնք մինչեւ կոկորդը հագեցած են այս հանցագործ քաղաքական տեռորից, անհեթեթ օրենքներից եւ համատարած վախկոտությունից, այն մարդիկ ովքեր տեսնում են, որ «արքան մերկ է», ՇԱՏ ԵՆ։ Շատ ավելի շատ, քան իշխանավորները կարող են նույնիսկ պատկերացնել։ Ախր Դուք ակնհայտ տեսնում եք, չէ՞, որ Հայաստանի քաղաքական դաշտը վեր են ածել մի անօրեն խաղատան, որտեղ պասիվ դիտորդները նույն կերպ են պարտվելու, ինչպես խաղացողները։ Ախր Դուք տեսնում եք, չէ՞, որ դավաճաններին անվանում են հերոսներ, իսկ հերոսներին՝ դավաճաններ, մոռանալով, որ ՀԵՐՈՍՆ այն մարդն է, որը կանգնած է մնում նույնիսկ այն ժամանակ, երբ ողջ աշխարհն է նրա դեմ, իսկ չարագործը նա է, ով փախչում է։ Այս ամենը նշանակում է, որ սեւ օրեր են եկել, որովհետեւ ԱՌԱՆՑ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՉԿԱ ԿՅԱՆՔ։ Աշխարհի պատմությունը հերոսների պատմությունն է։ Հերոսը քաղաքակրթության սիրտն է։ Նա ուժ է տալիս եւ ոգեւորում մարդկանց։ Ես բացարձակ համոզված եմ, որ մենք միշտ անհրաժեշտություն ենք ունենալու իրական հերոսների։ Այն ազգը, որը չունի իրական հերոսներ, դատապարտված է ոչնչացման։ Անձամբ ինձ համար կարեւոր է իմանալ, որ մեր մեջ կան մարդիկ, որոնք ոգով ուժեղ են եւ հաստատուն խոսք ունեն, որոնք չեն դավաճանի եւ չեն հիասթափեցնի։ Ախր սա յուրահատուկ կողմնացույց է, ուղեցույց աստղ, որն ապացույց են այն բանի, որ ինչքան էլ դժվար լինի, հնարավորություն կա մնալ այնպիսին ինչպիսին կաս եւ չդավաճանել այն բանին, ինչին հավատում ես։ Եվ ես հրաժարվում եմ հավատալ, որ անկեղծ սերը, հավատարմությունը, արդարության իդեալների հանդեպ աննկուն հավատքը , միայն որոշակի ժամանակաշրջանին բնորոշ «ատրիբուտներ» են. անցած ժամանակաշրջանի...
Ժամանակն է եկել, երբ անհրաժեշտ է ուղղակի հավաքվել Ռեբերտ Քոչարյանի առաջարկած «Կոնսենսուս -1» գաղափարի շուրջ։ Ես հասկանում եմ, որ փոխադարձ ըմբռնումը եւ քաղաքական կամքի հարցերը քաղաքական էլիտայի միջավայրում բավականին բարդ հարցեր են։ Պատմության ընթացքում մենք երբեք չենք ունեցել երկարատեւ համախմբում։ Սակայն, ամեն դեպքում, հիմա պահն է, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է դուրս գա բռնության դեմ, որը մեզ ներկայացնում են որպես սեր։ Անհրաժեշտ է անել դա այնպես, ինչպես կարող ենք, այն վայրում՝ որտեղ գտնվում ենք, Հայաստանում, թե արտերկրում։
Տեռորիստներին հնարավոր է եւ պետք է վնասազերծել եւ պատժել, սակայն տեռորիզմը՝ որպես երեւույթ, հնարավոր է հաղթել միայն այն ժամանակ, երբ հասարակության մեջ կստեղծվի մի մթնոլորտ, որ եւ՛ իրենք՝ տեռորիստները, եւ՛ նրանց հետ քաղաքական հայացքներ կիսողները, կհասկանան, որ վտանգավոր հոգեկան հիվանդներ են։ Տեռորիզմի հետ պետք է պետությունը պայքարի, սակայն հաղթել նրան, կարող է միայն ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆԸ։
Հ.Գ. Սրիկաների նվիրվածությունը նույնքան անհուսալի է, որքան եւ իրենք։ Չես հասկանում՝ նրանք նվիրված են իրար, թե՞ դավաճանված միմյանց կողմից…