Փաստինֆո-ն գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործն արդեն դատարանի վարույթում է։ Ու մինչ դատարանում կսկսվի գործի քննությունը՝ վերաքննիչ դատարանը փոխեց Օհանջանյանի խափանման միջոցը։ «Փաստինֆո»-ն գործի վերաբերյալ զրուցել է պաշտպան Արամ Վարդևանյանի հետ։
- Պարոն Վարդեւանյան, Սարգիս Օհանջանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց։ Բազմիցս նշել եք, որ առհասարակ նրան առաջադրված մեղադրանքն իրավական հիմնավորում չունի։ Ձեր հետագա գործողությունները։
- Տեղի է ունեցել նախաքննության ավարտ։ Գործը հանձնվել է դատարան և դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այն վարույթ էր ընդունել, այնուհետև մեկնել էր արձակուրդ և արդեն նոր դատավորի է մակագրվել, եթե չեմ սխալվում Արմինե Մելիքսեթյանին։ Ամեն դեպքում այս հարցն արդեն դատաքննության ընթացքում պետք է քննարկման և քննության առարկա դառնա, որովհետև ես գտնում եմ, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հանցակազմը շատ հստակ է և շատ խիստ։ Պետք է կոնկրետ օբյեկտը լինի՝ արդարադատության իրականացումը, և պետք է այդ իրավական կարգավիճակը լինի։
Պատկերացրեք հակառակ պարագայում, եթե դատավորը խանութում առևտուր է անում և վաճառողը կոպիտ է լինում վերջինիս նկատմամբ, նույնիսկ ճանաչելով, դա պետք է դիտարկվի արդարադատության իրականացմանը խոչընդոտե՞լ։ Ցանկացած իրավիճակ պետք է դիտարկվի արդարադատության իրականացմանը խոչընդոտե՞լ։ Կարծում եմ՝ դա չէ այդ հոդվածի իմաստը, և կարծում եմ նաև հենց քրեական իրավունքի մասնագետներն էլ և քրեական օրենսգրքի հեղինակներն էլ նմանատիպ նպատակ չեն պատկերացրել այդ հանցակազմի համար։ Պատահական չէ, որ առանձին հանցակազմ ունենք դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։
Կհիշեք՝ իմ գնահատականը շատ խիստ էր, երբ նոր էր տեղի ունեցել դեպքը։ Ես գտնում էի, որ, այո, նման վարքագիծն անընդունելի է։ Ես այս գործով ներգրավվեցի միայն այն ժամանակ, երբ իմացա, որ արարքի վերաորակում է տեղի ունեցել որպես արդարադատության իրականացմանը խոչընդոտելու։
Կարծում եմ՝ այստեղ սցենարն էլ բավականին կանխատեսելի էր։ Այսինքն՝ ի սկզբանե անհարգալից վերաբերմունքով հարուցվել էր և եթե տեսանյութը հիշում եք, այնտեղ երևում է, երբ դատական կարգադրիչը մոտենում է, առաջին նախադասությունը, որն ասում է այն է, որ դատավորն իրենց տեղեկացրել է, որ կա անհարգալից վերաբերմունքի հետ կապված խնդիր և իրենք դրա հետ կապված պետք է զանգահարեն ոստիկանություն։ Այդ նախադասությունը պատահական չէր։ Չէ՞ որ կարգադրիչը տեղում արարքի որակումներ չի տալիս։ Նրան այդպես են հայտնել։ Բացի այդ ի սկզբանե քրեական գործը հարուցվել էր անհարգալից վերաբերմունքով և այդ առումով, որ քննություն իրականացվեր, ես ինքս խնդիր չէի տեսնի։ Այլ հարց է՝ արդյոք այն կլիներ մեղադրական դատավճռի հիմք, թե ոչ, բայց այն, որ քննություն կարող էր իրականացվել, այո՛, կարող էր։ Հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ձերբակալմանը հաջորդեց արարքի վերաորակում և կալանավորման միջնորդություն։ Դրա պատասխանն էլ է շատ պարզ.
Անհարգալից վերաբերմունքով հնարավոր չէր կալանավորումն ընտրել որպես խափանման միջոց, քանի որ պատժի առավելագույն ժամկետը չի գերազանցում մեկ տարին, ինչը կալանավորման համար պարտադիր վավերապայման է։ Ես գտնում եմ, որ սա իրականում օրինաչափ նպատակ չէր հետապնդում։ Բնական է, որ դատավորները պետք է պաշտպանված լինեն։ Պետք է պաշտպանված լինեն շատ ավելի բարձր մակարդակով և շեմով, բայց դա վերաբերում է առհասարակ ցանկացած դրսևորման, ցանկացած քննադատության։ Վերջերս ԲԴԽ նախագահը հետաքրքիր նկատառում էր կատարել։ Ցանկանում եմ նշել, որ նրա կողմից բարձրաձայնած մի շարք հարցերի հետ համակարծիք եմ։ Այո ես գտնում եմ, որ դատավորների աշխատավարձերը պետք է կտրուկ բարձրացվի, դատավորների թվաքանակը պետք է կտրուկ բարձրացվի։ Զուգահեռաբար նաև շենքային պայմանները պետք է փոխվեն։
Վստահեցնում եմ՝ եթե Երևանի ցանկացած նստավայրում դատավորների թվաքանակն ավելանա, խնդիրը չի լուծվի, որովհետև նիստերի դահլիճի խնդիր էլ կա։ Մենք այս աստիճանի պրիմիտիվ խնդիրներ ունենք։ ԲԴԽ նախագահը նշել էր, որ, կարծես թե, քաղաքական իշխանությունը ցանկանում է, որ բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ մյուս կողմը պատկերացնում է ավելի շատ Ազարյանի, Դավիթ Գրիգորյանի։ Սա ինքնին շատ լուրջ ազդակ պետք է լինի հենց դատավորների համար, որովհետև եթե փաստացի գնահատականն արդեն այդպիսին է, որ նման որոշումները որոշ խմբի դուրեկան է և ոչ թե օբյեկտիվ հիմքով պայմանավորված, այլ պարզապես դուրեկան լինելու, սա լուրջ խնդիր է։
Այդպիսի ջանասիրությամբ պաշտպանության արժանացավ սույն գործով տուժողը, որովհետև անարգալից վերաբերմունքին այլընտրանք այս գործով չեմ տեսնում։ Նախաքննության ավարտ ունենք, քրեական գործով հատորների ուսումնասիրությունը որևէ կերպ չի վկայում այն իրավիճակի մասին, որ այստեղ առկա է արդարադատության իրականացմանը խոչընդոտել։ Մենք ունեցանք այնպիսի իրավունքի հետ աղերս չունեցող դատական ակտեր, որոնք ինձ համար ապշեցուցիչ էին։ Առաջին ատյանի դատարանը՝ Բաղդասարյան Նելլիի նախագահությամբ կայացնում է դատական ակտ, որով նշվում է՝ խոչընդոտելու ռիսկ առկա չէ։ Սա առաջին կալանավորման ժամանակ և հստակ նշվում է, որ խոչընդոտելու ռիսկի հետ կապված չկա ոչ մի ապացույց։ Դատարանն արձանագրում է, որ քննիչը չկարողացավ ոչ մի նման ապացույց ներկայացնել։ Դրանից մեկ ամիս անց գրավի միջնորդություն է ներկայացվում և կրկին մակագրվում դատավոր Նելլի Բաղդասարյանին։ Չգիտեմ ինչով է պայմանավորված, որ կրկին նույն դատավորին է մակագրվում, սա էլ է շատ հետաքրքիր հարց։ Այս անգամ գրավի միջնորդությունը մերժվում է, քանի որ առկա է խոչընդոտելու ռիսկ։ Ինչպե՞ս կարող է այդպես լինել։ Քրեական գործով ոչինչ չի փոխվել։
- Ներկայացված ապացույցները նու՞յնն էին։
- Ներկայացված ապացույցները նույնն են, որին դատավորը գնահատական է տվել ու ասել՝ խոչընդոտելու ռիսկ չկա, այնուհետև երբ կալանավորման երկարաձգման միջնորդություն է ներկայացվում, այն պարագայում, երբ Սարգիս Օհանջանյանն ունի մանկահասակ զավակ, ընտանիքի ապրուստ հայթայթողն ինքն է, եղել է ոստիկանության համակարգի աշխատակից և նախկինում երբեք քրեական հետապնդման չի ենթարկվել, այնուամենայնիվ գրավի միջնորդությունը մերժվում է և որպես հիմք դրվում է ՝ խոչընդոտելու ռիսկն էապես նվազել է։ Ինչպե՞ս է այն էապես նվազել, եթե ի սկզբանե այն չկար, իսկ երկրորդ կալանավորման ժամանակ հակառակի մասին վկայող մի շարք ապացույցներ կային, նույնիսկ արդարացնող ապացույցներ կային, բայց կրկին ոչ մի անդրադարձ։ Այդ պարագայում այն, որ պարոն Ռշտունին իրականում իր տեսակով, գիտելիքներով չափազանց որակյալ դատավոր է։ Եթե տեսնեք որոշման բովանդակությունը, ոճը, ձևը և որակը, կհասկանաք՝ խոսում ենք բարձր մակարդակի դատավորի մասին։ Հավատացած եղեք, որ այստեղ այնքան խնդիրներ էին կուտակվել, որ ուղղակի այլընտրանք չէր լինում։ Միակ խնդիրն այն էր, որ պարոն Ռշտունին հավատարիմ լինելով Վճռաբեկի նախադեպին, վերջինս հիմնավոր կասկածին անդրադարձ չկատարեց։
- Նշեցիք, որ գրավի միջնորդության քննությունը նույնպես մակագրվել էր Նելլի Բաղդասարյանին և մեկ ամիս անց տարբեր որոշումներ էր կայացրել։ Այստեղ խնդիր տեսնու՞մ եք, ինչո՞վ կպայմանավորեք դա։
- Չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Միայն կարող եմ արտահայտել իմ զարմանքը և քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված, ըստ էության, սա բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության բացակայության օրինակ է՝ պատճառաբանված դատական ակտի բացակայության օրինակ է, և սա հենց կարգապահական պատասխանատվության հիմքերից մեկն է։
Մեկ անգամ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն էր Նելլի Բաղդասարյանի նկատմամբ նախաձեռնել կարգապահական վարույթ։ Չգիտեմ` այս անգամ կնախաձեռնեն, թե ոչ, որովհետև խնդիրը չի սահմանափակվել այս իրավիճակով, խնդիրը շարունակվել է նրանով, որ ամեն մի Վերաքննիչ բողոքից հետո գործն ուղարկվում է Վերաքննիչ քրեական դատարան` 7-8 օրվա ընթացքում։ Չի կարող այսպես լինել։ Չգիտեմ` սա ինչով է պայմանավորված։ Այս անգամ ես նույնիսկ չվստահեցի փոստային ծառայությանը, անձամբ մուտք արեցի։ 8-9 օրվա ընթացքում նոր գործը հասնում է Վերաքննիչ քրեական դատարան։ Ամեն դեպքում սա շատ մտահոգիչ է և խնդրահարույց է, որովհետև Վերաքննիչ բողոքներն անհապաղ պետք է քննվեն, բայց Վերաքննիչ քրեական դատարանը հնարավորություն չի ունենում անհապաղ քննել, որովհետև գործը չի ունենում, առաջին ատյանը գործն ուղարկած չի լինում։
- Պատրաստվում ենք, որովհետև սա իսկապես խնդիր է և, կարծում եմ, այս հարցի բարձրացումն օգտակար կլինի մի շարք անձանց, ում գործերը Շենգավիթ նստավայրում քննվում են ու նման տևողությամբ են ուղարկվում Վերաքննիչ քրեական դատարան։
- Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը տարբեր գործողություններ էին արել։ Մեկը հարցեր էր տվել, իսկ մյուսը նկարել...
- Սարգիս Օհանջանյանը ձայն չէր հանել, նույնիսկ այնպիսի հեռավորության վրա էր տեսաձայնագրել, որ ոչ մեկին չէր խանգարել։ Այսինքն` նույնիսկ դիստանցիան էր պահել։
- Այստեղ վատ նախադեպ չե՞ք տեսնում, որ հետագայում ցանկացած մարդ կխուսափի դատավորների հետ որևէ առնչություն ունենալ։
- Ես այստեղ ամենաշատն անհանգստանում եմ, երևի, լրագրողների համար և ոչ թե բուն լրագրողների, այլ օպերատորների։ Ստացվում է՝ լրագրողը կարող է ակտիվորեն հարցեր տալ, նույնիսկ շատ կտրուկ լինել իր գնահատականներում, իսկ օպերատորի պարտականությունն այդ ամենը տեսանկարահանելն է և փաստորեն օպերատորը ոչ թե օժանդակող է լինելու, այլ ավտոնոմ ինքը ևս դա կատարող է լինելու։
Սարգիս Օհանջանյանն օժանդակող չէ, նա ձայն չհանելով, տեսախցիկը պահելով արդարադատության իրականացմանն է խոչընդոտել։
Դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն կներկայացնենք․Վարդևանյան (տեսանյութ)

- Կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն պատրաստվու՞մ եք ներկայացնել։