Լրահոս

18.12.2019 11:12


Շիրակի մարզում 32-ամյա վարորդը Volkswagen-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 4 վիրավորներից 2-ը քույր ու եղբայր են

Շիրակի մարզում 32-ամյա վարորդը Volkswagen-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 4 վիրավորներից 2-ը քույր ու եղբայր են

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:15-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 32-ամյա Լուսինե Ս.-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի 36 PC 626 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լուսինե Ս.-ն, նրա ուղևորներ, Վանաձորի բնակիչ, 30-ամյա Ալբերտ Ս.-ն, Ախթալա քաղաքի բնակիչ, 21-ամյա Ռուզան Մ.-ն, և Գյումրիի բնակիչ, 32-ամյա Կարապետ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լուսինե և ուղևոր Ալբերտ Ս.-երը քույր ու եղբայր են:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը