Լրահոս

18.12.2019 11:10


Կոտայքի մարզում 21-ամյա վարորդը ВАЗ 21124-ով կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու բախվել ճանապարհի մեջտեղում տեղադրված արագաչափ սարքի երկաթե սյանը

Կոտայքի մարզում 21-ամյա վարորդը ВАЗ 21124-ով կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու բախվել ճանապարհի մեջտեղում տեղադրված արագաչափ սարքի երկաթե սյանը

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Գերման Թեջոյանը իր վարած ВАЗ 21124 մակնիշի 35 XV 241 համարանիշի ավտոմեքենայով վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ նախկին պաշտպանության նախարարության շենքի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու բախվել ճանապարհի մեջտեղում տեղադրված արագաչափի երկաթե սյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն ժամանած բժիշկների կողմից, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքվածներին վարորդը հայտնել է, որ վթարը տեղի չէր ունենա, եթե իր ավտոմեքենայի առջև հետիոտն չհայտնվեր ու նրանից փախցնելու պատճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է արագաչափի երկաթե սյանը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը