Լրահոս

23.02.2011 14:49


Երևանի «աներևակայելի աբսուրդ»–ը

Այսօր ճարտարապետ Լևոն Իգիթյանը լրագրողներին ասել է, թե ընդամենը մի քանի օր առաջ զրույց է ունեցել Երևան քաղաքի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ և նրա հետ քննարկել մայրաքաղաքին վերաբերվող 18 հարց։ Այդ հարցերից առաջին 5-ին, որոնք վերաբերում են Ժամանակակից արվեստի թանգարանի վիճակին, քաղաքապետը միանգամից հավանություն է տվել և հայտնել, թե դրանք կարելի է արդեն իսկ լուծված համարել։

-Դրանից հետո խոսել ենք քաղաքի հոգևոր կլիմայի մասին, որը ցավալիորեն ահավոր է։ Որովհետև եթե մի սարք գոյություն ունենար, և Երևանի գլխին մի բարձրության վրա կախեին, որը ձայնագրեր երևանից եկող ձայները, ոչ ոք չէր հավատա, որ սա 5000 տարեկան ժողովրդի մայրաքաղաքի ձայներ են։ Որովհետև այդ ձայների մեծ մասը արաբաթրքական կլինեին,-ասել է բանախոսը։

Հանդիպմանը նաև քննարկվել է, թե աներևակայելի «աբսուրդ» է այն, որ ՀՀ մայրաքաղաքը չունի իր հանդիսությունների դահլիճը, և ցանկացած միջոցառում կազմակերպելու համար ստիպված է լինում դահլիճ վարձել։ Քաղաքապետը ճարտարապետին խոստացել է, որ այդ հարցն էլ շուտով կլուծվի։

Այս խորագրի վերջին նյութերը