Տնտեսական

18.12.2019 10:47


Տղամարդիկ մայրության նպաստ են ստացել՝ մոտ 1.5 մլն դրամ, 6 անձ 103 թաղման նպաստ է ստացել՝ 20,5 մլն դրամ. չարաշահումներ՝ սոցապ ծառայությունում․ «Ժողովուրդ»

Տղամարդիկ մայրության նպաստ են ստացել՝ մոտ 1.5 մլն դրամ, 6 անձ 103 թաղման նպաստ է ստացել՝ 20,5 մլն դրամ. չարաշահումներ՝ սոցապ ծառայությունում․ «Ժողովուրդ»

«Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է արել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում, և «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ արդյունքում հայտնա­բերվել են բազմաթիվ անհամապատասխանություններ կամ խեղաթյուրումներ:

Ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն է, որ հայտնաբերվել են թվով 6 արական սեռի անձինք, որոնք ստացել են մայրության նպաստ՝ մոտ 1.5 մլն դրամ ընդհանուր գումարով: Իսկ Հաշվեքննիչ պալատը առաջարկել է սոցապ ծառայությանը ՊԵԿ-ում և ԱԱԾ-ում ներդնել այնպիսի ներքին հսկողական համակարգեր, որոնք ԲՊՌ-ի շտեմարանների հետ համադրելիս կբացառեն արական սե­ռի անձանց մուտքը մայրության նպաստի համակարգ:

Բացահայտվել են նաև մեկ անձի կողմից թաղման նպաստ ստա­նալու բազմաթիվ դեպքեր: Օրինակ՝ թվով 6 անձինք ստացել են 103 թաղման նպաստ՝ 20 մլն 600 հազար դրամ ընդհա­նուր գումարով: Ընդ որում, 1 անձը ստացել է 69 թաղման նպաստ՝ 13.8 մլն դրամ, 1 անձը՝ 17 նպաստ՝ 3.4 մլն դրամ, 1 անձը՝ թվով 5 նպաստ՝ 1 մլն դրամ, 3 անձ՝ 4-ական նպաստներ՝ 800 հազար դրամ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը