Լրահոս

18.12.2019 10:25

Հովիկ Աղազարյանի որդին վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա

Հովիկ Աղազարյանի որդին վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Իվան Աղազարյանը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա: Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել ս.թ. նոյեմբերի 5-ին:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ վրաերթի ենթարկված աղջիկն աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, և վրաերթից հետո դեռ բուժման կուրսեր է անցնում:

Irakanum.am-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հաստատել է տեղեկությունը: Նա նախ ժամանակ է խնդրել տեղեկությունը որդուց ճշտելու համար, որից հետո հայտնել է, որ որդին պարբերաբար այցելել է այդ աղջկան:

«Տղաս ամուսնացած է, առանձին է ապրում, ես չեմ իմացել, նոր ճշտեցի, ինքն ասեց, որ պարբերաբար ստուգման է գնացել, այդ գումարները տվել է, տեսել է, որ քերծվածքներ են եղել, հիվանդանոցի փողը տվել է»,-ասաց Հովիկ Աղազարյանը, հավելով, որ գործը գտնվում է իրավական դաշտում, իսկ եթե պարզվի իր որդու մեղավորությունը, ապա նա պատասխան կտա:

Տեղեկությունների համաձայն կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։