Հարցազրույց

18.12.2019 10:14


«Պատերին ծեփել», «ասֆալտին փռել». Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր սպառնալից ու հայհոյախառն արտահայտություններ է թույլ տալիս. Հակոբ Ավետիքյան (տեսանյութ)

«Պատերին ծեփել», «ասֆալտին փռել». Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր սպառնալից ու հայհոյախառն արտահայտություններ է թույլ տալիս. Հակոբ Ավետիքյան (տեսանյութ)

Եթե մարդ ատելավառ հոգի ունի, նրան պատժելով՝ չի ստացվի զսպել: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «ԱԶԳ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ անդրադառնալով ԱԺ «Մարդու իրավունքների պաշտպանության» հանձնաժողովի կողմից կազմակերպված «Ատելության խոսքի դեմ ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ» քննարկմանը: Հակոբ Ավետիքյանի դիտարկմամբ՝ մարդկանց համար պարզապես պետք է օրինակ լինել, որպեսզի ատելության խոսքը չտարածվի, իսկ օրինակներ կարող են լինեն պետական ու քաղաքական գործիչները:

Հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ միանշանակ ընդունվող բառապաշարը, մասնավորապես՝ «պատերին ծեփել», «ասֆալտին փռել» արտահայտություններն արդյոք չե՞ն համարվում ատելության խոսքի տարածման ձևեր, Հակոբ Ավետիքյանը պատասխանել է՝ վարչապետի խոսքերը վարակիչ են. «Քաղաքական լեքսիկոնը, պետական մարդու զսպվածությունն այսօր մոմով պետք է փնտրել, դրա համար էլ ասում եմ՝ օրենքներով նման հարցերը չեն կարգավորվի, այն պարզապես կօգտագործվի ոմանց դեմ»:

Ըստ Ավետիքյանի՝ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր սպառնալից, հայհոյախառն արտահայտություններ է թույլ տալիս. «Գիտե՞ք՝ Նիկոլ Փաշինյանի առաջին հայհոյանքները ես հանդիպել եմ դեռևս այն ժամանակ, երբ նա դեռ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր»:

Անդրադառնալով ՀՀ իշխանության կողմից վերջին մոտ երկու տարում իրականացվող քաղաքականությանը՝ Հակոբ Ավետիքյանն ասել է, որ այդ քաղաքականությունն իր համար անընդունելի է. «Ես կարծում եմ, որ պետք է հանգիստ թողնել ՀՀ նախկին ղեկավարներին, այլապես մարդիկ կարող են ասել՝ վերադարձեք սովետական շրջան»:

Խոսելով «Մարտի 1»-ի գործով դատավարությունից՝ Ավետիքյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանին անհեթեթ մեղադրանք են առաջադրել, որովհետև չկա բանաձևված, հստակ մեղադրանք:

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ այս իշխանությանը մանդատ են տվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ում ուզի, կալանավորի, Ավետիքյանն ասել է՝ չի կիսում նման կարծիքը, քանի որ հասարակության լուրջ զանգվածը նման մանդատ չի տվել Նիկոլ Փաշինյանին:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը