Քաղաքական

17.12.2019 18:41

«Անձնական դրամահավաքից եմ գումար փոխանցել «Իմ քայլը» դաշինքի հիմնադրամին». Հրաչյա Հակոբյանը՝ միլիոնի մասին

«Անձնական դրամահավաքից եմ գումար փոխանցել «Իմ քայլը» դաշինքի հիմնադրամին». Հրաչյա Հակոբյանը՝ միլիոնի մասին

«Իմ ձայնը» հ/կ-ն եւ «Անտիֆեյք»-ը հրապարակել էին հետաքննության եւ վերլուծության տվյալներ՝ ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների՝ 2018թ.-ի եկամտի եւ դրամական միջոցների հայտարարագրերը եւ նախընտրական տարում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին նրանց կողմից կատարված նվիրատվությունները, որոնք որոշ դեպքերում մի քանի միլիոնով գերազանցում են հայտարարագրում նշված գումարի չափը:

Հեղինակներն այս հրապարակմամբ կասկած են հայտնել, որ գուցե կոռուպցիոն սխեմա է գործել: Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը հիմնադրամին, ըստ նշյալ հետաքննության, փոխանցել է 1 միլիոն 363 000 դրամ, հետեւյալ կերպ պարզաբանեց. «Այս պահին դաշինքի հիմնադրամին նվիրաբերած գումարի թիվը հստակ չեմ հիշում: Ինչ վերաբերում է նրան, որ դրանից ավելի քիչ գումար եմ հայտարարագրած եղել, ապա տեղեկացնեմ, որ նախընտրական դրամահավաք եմ ինքս կազմակերպել, քանի որ նաեւ վարկանիշային թեկնածու էի, իմ ծախսերը պետք է հոգայի: Այդ դրամահավաքից ստացված միջոցներից ես նաեւ հատկացրել եմ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին: Հայտարարագրածս գումարի եւ նվիրատվության գումարի միջեւ տարբերության պատճառն այն է, որ անձնական դրամահավաքից գումար եմ նվիրաբերել հիմնադրամին»:

Հրաչյա Հակոբյանը նշեց, որ դրամահավաքը կազմակերպել է Երեւանի սրճարաններից մեկում. «Երեկոյի ժամանակ հրավիրել էի ծանոթներիս-ընկերներիս, եւ ով որքան ուզեցել է, նվիրաբերել է: Շփվել ենք իրար հետ, տեղեկացրել եմ, որ վարկանիշային թեկնածու եմ, եւ ծախսեր կան անելու, ու հանգանակություն է տեղի ունեցել»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։