Լրահոս

23.02.2011 14:26


Պերուն խզել է դիվանագիտական հարաբերությունները Լիբիայի հետ

«Ֆրանս Պրես» գործակալության հաղորդմամբ՝ Պերուն դարձել է առաջին երկիրը, որը խզել է իր դիվանագիտական հարաբերությունները Լիբիայի հետ՝ այնքան ժամանակ, մինչև երկրում չդադարեն ժողովրդի նկատմամբ կիրառվող բռնությունները։

Պերուի նախագահ Ալան Գարսիայի հաղորդագրության մեջ ասվում է. «Ես իմ բողոքն եմ, արտահայտում Մուամար Քադաֆիի ղեկավարությամբ, լիբիական բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող ճնշումների դեմ։ Լիբիան ժողովրդավարական բարեփոխումների կարիք ունի Քադաֆիի 40–ամյա միանձնյա կառավարումից հետո»։

Գարսիան նաև կոչ է արել ՄԱԿ Անվտանգության Խորհրդին փակել Լիբիայի օդային տարածքը, որպեսզի երկրի իշխանությունները չկարողանան ռազմա–օդային հարձակում իրականացնել ժողովրդական հուզումները ճնշելու համար։

Իր հերթին՝ Պերուի ԱԳՆ ղեկավար Խոսե Անտոնիո Գարսիա Բելաունդան հայտարարել է, որ Լիման խզում է Լիբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, քանի որ «երկրում չի նկատվում իրադրության ոչ մի բարելավում»։

Այս խորագրի վերջին նյութերը