Աշխարհ

17.12.2019 21:00


Թուրքիայում գրանցված 79 կուսակցությունից 13-ը ոչ մի անդամ չունի

Թուրքիայում գրանցված 79 կուսակցությունից 13-ը ոչ մի անդամ չունի

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» (“Gelecek Partisi”) կուսակցության նորամուտով Թուրքիայի քաղաքական կուսակցությունների թիվը հասավ 79-ի։

Դրանցից 30-ը հիմնվել են վերջին 5 տարվա ընթացքում։ Թուրքիայի Վճռաբեկ դատարանի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ ամենից շատ անդամներ ունի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), որին անդամակցում է 9 մլն 816․987 քաղաքացի։

Երկրորդ տեղում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն (ԺՀԿ-CHP) է, որն ունի 1 մլն 253․604 անդամ։ Իսկ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) անդամների թիվը կազմում է 469․637։

«Դեմոկրատական» կուսակությունն (Demokrat Parti) ունի 448․298, «Երջանկություն» կուսակցությունը (Sadakat Parti)՝ 222․151, 2017-ին հիմնված «Լավ» կուսակցությունը (İyi Parti)՝ 209․229, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP)՝ 38․864 անդամ։

Ուշագրավ է, որ երկրում գրանցված 79 կուսակցությունից 13-ը ընդհանրապես որևէ գրանցված անդամ չունի։ Իսկ որոշները, ինչպես օրինակ՝ «Ժողովրդավար երիտասարդ» կուսակցությունն (Demokratik Genç Parti) ու «Առանց խոչընդոտների Թուրքիա» կուսակցությունը (Engelsiz Türkiye Partisi) չունեն նույնիսկ ղեկավար։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը