Լրահոս

23.02.2011 13:55


«Եվրանեսթ»–ում ՀՀ պատվիրակությունն ամենաժողովրդավարն է

«Եվրանեսթ»–ում ՀՀ պատվիրակությունն ամենաժողովրդավարն է

ՀՅԴ խմբակցության ղեկավար, «Եվրանեսթում» ՀՀ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացրել է «Եվրանեսթ»–ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա նշել է, որ Արևելյան գործընկերության ձևաչափի ստեղծումից հետո լեհ–շվեդական համագործակցության շրջանակներում առաջացավ նաև դրան խորհրդարանական ձևաչափ հաղորդելու գաղափարը՝ «Եվրանեսթը»։

Եվրանեսթի հայկական պատվիրակությունը կազմված է 10 մշտական և 5 փոխարինող անդամներից։ 10 մշտական անդամներից 3–ը ՀՀԿ–ից են, 2–ական անդամ ունեն ԲՀԿ–ն և ՀՅԴ–ն և 1–ական անդամ՝ «Ժառանգությունն» ու ՕԵԿ–ը։

Նա նշել է, որ Եվրանեսթում ՀՀ պատվիրակությունն ունի ամենաժողովրդավարական ներկայացվածությունը, քանի որ օրինակ Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակություններում բոլորն իշխանական կուսակցությունից են։

«Եվրանեսթում» նստում են այբբենական կարգով, այսինքն իրար հետ չեն։ Այստեղ ազգային պատվիրակություն հասկացությունը փորձում են ջնջել, այսինքն կան խմբակցություններ,–ասել է Վահան Հովհաննիսյանը և ընդգծել, թե դա, իհարկե, համակարգումը դժվարացնելու է։

Այս առումով կարևոր է բոլորի ներկայությունը, քանի որ յուրաքանչյուրի ձայնը հաշվարկվելու է։ Լիագումար նիստի ժամանակ որոշումները կայացվելու են ձայների 2/3–ով, ոչ թե մեծամասնությամբ, և եթե որևէ երկիր կամ բյուրոյի անդամ հայտարարում է, թե քննարկվող հարցն իր երկրի կենսական շահերին է վերաբերում, միակարծություն է պահանջվում, որպեսզի ձայների քանակությամբ դժվարություններ չստեղծվեն.

Պաշտպանվելու առնվազն այդ մեթոդը կա, եթե հարցը, օրինակ, ԼՂՀ–ին է վերաբերում կամ Հայաստանի անվտանգությանը,–նշել է նա։

Վահան Հովհաննիսյանը նշել է, որ մոտ օրերս կկայանա խորհրդարանական վեհաժողովի աշխատանքային վերջին խորհրդակցությունը, և հավանաբար մարտին տեղի կունենա առաջին նիստը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը