Զելենսկին Բաքվում հայտարարել է, որ աջակցում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»: Այս մասին տեղեկացնում է unn.com.ua կայքը:
«Այսօրվա զրույցի կարևոր թեման ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն էր: Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք մշտապես աջակցում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում՝ ըստ միջազգայնորեն ճանաչված սահմանների»,-հայտարարել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ պետությունները շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում:
«Այդ ամենն ընդգծում է մեր պետությունների միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը, մեր պետությունները շատ հարցերում մոտ դիրքորոշումներ ունեն՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով»,-ասել է Զելենսկին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: