Լրահոս

23.02.2011 13:51


Արվեստագետների կարծիքով` մենք ինքնության պահպանման խնդիր ունենք

Այսօր լրագրողների հետ են հանդիպել «Հայաստանի պատանի երգիչների» միավորման ղեկավար Տիգրան Հեքեքյանն ու երգչուհի Լիլիթ Պիպոյանը։ Նրանք խոսել են եթերից հնչող երաժշտության որակի ու հասարակաության մեջ տարածում գտած օտար հնչյունների մասին։

Տիգրան Հեքեքյանը կարծիքով՝ այն երաժշտությունը, որը շատերը լսում են նույնիսկ կապ չունի թուրքական կամ ադրբեջանական երաժշտության հետ, և այն իրենից ներկայացնում է տարբեր երկրների երաժշտությունների ու հնչյունների ցածրորակ խառնուրդ։

Ինչ փոխանցել ու դաստիարակել ենք, այն էլ քաղում ենք, – ընգծել է նա՝ չհամաձայնվելով այն կարծիքի հետ, թե իբր ժողովուրդն ինչ ուզում է, այն էլ պետք է երգել։ Նրա խոսքերով՝ ճաշակը ձևավորում են նրանք, ովքեր արտադրում են այն։

Լիլիթ Պապոյանն էլ նշել է, որ այս խնդիրը նոր չէ։

Մեր արվեստը վերածվել է կոմերցիալիզացիայի, որին պետք է հակազդի պետությունն ու հեռուստաընկերությունները, պետք է պետական քաղաքականություն տարվի այս ուղղությամբ, – ասել է երգչուհին։

Որպես այս երևույթի պայքարելու միջոց՝ Տ. Հեքեքյանն առաջարկում է կրթել երեխաներին հենց դպրոցական տարիքից և սովորեցնել ծողովրդական երգեր։։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը