Լրահոս

23.02.2011 13:37


Թամանյանը նախատեսե՞լ էր Հյուսիսային պողոտայի կառուցումը

Թամանյանը նախատեսե՞լ էր Հյուսիսային պողոտայի կառուցումը

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Երևան քաղաքի ընդհանուր դիմագծի և վերջերս իրականացված քաղաքաշինական քայլերի մասին՝ Լևոն Իգիթյանն ասել է, թե Երևանն ապրող ու շնչող քաղաք է, և չի կարող մնալ միևնույն մակարդակի վրա։ Հիմա նախագծվում են նոր շենքեր, ճանապարհներ, որոնց իրականացման համար, բնականաբար, պետք է քանդվի հին շենքերի մի մասը, որոնք ճարտարապետական ոչ մի արժեք չեն ներկայացնում։

-Բայց մի տեսակ կա մեր թե՛ մարդկանց, թե՛ մասնագետների, թե՛ ժուռնալիստների մեջ, որոնք, ցանկացած փոփոխության հետ կապված, աղմուկ են հանում։ Բոլորս մոռանում ենք մի բանի մասին՝ մեծն Թամանյանը, որը մեր ճարտարապետության հայրն է, Հանրապետության հրապարակի պրոեկտը նախագծելիս ու իրականացնելիս էդ տեսակ հին տներ շատ է քանդել, որ այս հրապարակը իրականանա,-ասել է ճարտարապետը։

Վերջին շրջանում նման բողոքների պատճառ էր դարձել, օրինակ, Հյուսիսային պողոտայի կառուցումը։

-Սակայն Թամանյանն ինքը նախատեսել է այդ փողոցը. գնացեք՝ թանգարանում իրա բոլոր նկարները կախված են,-ասել է բանախոսը՝ հավելելով, որ մոտ 70 տարի այդ խնդիրը չէր լուծվում, քանի որ ճարտարապետները չէին կարողանում «լեզու գտնել» միմյանց հետ։ Եվ, ըստ նրա, լավ է, որ չի լուծվել, քանի որ այդ ժամանակ անցկացված մրցումների արդյունքները ուղղակի խայտառակ էին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը