Քաղաքական

17.12.2019 12:39

Հայկ Սարգսյանը մոտ 70 նորմատիվային ակտ է ընդունել քաղաքապետի անունից, ինչի իրավունքը չուներ. «Հրապարակ»

Հայկ Սարգսյանը մոտ 70 նորմատիվային ակտ է ընդունել քաղաքապետի անունից, ինչի իրավունքը չուներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է, որ Երևանի ավագանու նոյեմբերի 26-ի նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը բանավոր դիմել էր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների գերազանցման հետ կապված:

Նա ասել էր, որ Հայկ Մարությանի բացակայության ժամանակ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մոտ 70 նորմատիվային ակտ է ընդունել՝ քաղաքապետի անունից, ինչն անելու իրավունքը չուներ, քանի որ նման որոշումներ կարող է ընդունել կա՛մ ինքը՝ քաղաքապետը, կա՛մ նրա բացակայությամբ՝ քաղաքապետի առաջին տեղակալը։

Երեկ Երևանի ավագանու նիստին Խաժակյանը հայտարարել է, որ պատրաստ է դատախազությանը նյութեր տրամադրել՝ իր ասածն ապացուցող։ «Եթե համարում եք, որ սուտ տեղեկություն եմ տարածում, կարող եք զրպարտելու համար դատի տալ»,-ասել է նա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։