Լրահոս

17.12.2019 11:36

Հովիկ Աղազարյանը 3 ամսով «խոսադուլ» է հայտարարել. «Իրավունք»

Հովիկ Աղազարյանը 3 ամսով «խոսադուլ» է հայտարարել. «Իրավունք»

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Իրավունքին» տված վերջին հարցազրույցից հետո, որում մասնավորապես, ասել էր. «Ինձ համար ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է, սա կոչվում է հոգեորսություն», որոշել է երեք ամիս այլևս մեզ հարցազրույց չտալ:

- Շատ սուր ես գրում, տենց չեղավ:

- Բայց ինչն եմ սուր գրել ախր, պարոն Աղազարյան, ինչ ասել եք, դա եմ գրել: Ավել բա՞ռ եմ գրել:

- Չէ, բայց դե հիմա չեմ խոսում, երեք ամիս չեմ խոսելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։