Լրահոս

17.12.2019 11:05

Գեղհովիտ գյուղից հիվանդանոց են տեղափոխվել այրվածքով և «թունավորում՝ շմոլ գազով» ախտորոշմամբ՝ 3 հոգի, որոնցից մեկը երեխա է

Գեղհովիտ գյուղից հիվանդանոց են տեղափոխվել այրվածքով և «թունավորում՝ շմոլ գազով» ախտորոշմամբ՝ 3 հոգի, որոնցից մեկը երեխա է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 15-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հրդեհ փաստով։

Ժամը 23։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում գտնվող տներից մեկի դուռն այրվում է։ Ահազանգը փոխանցվել է նաև ոստիկանության Մարտունու բաժին։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի 12 տան բնակիչ՝ 29-ամյա Անուշ Հակոբյանը տան հյուրասենյակում փայտյա վառարանի դիմաց պլաստմասե տարայից ցանկացել է այլ տարայի մեջ լցնել նավթը, որի ժամանակ վառարանից կրակն ըկել է նավթով լցված տարայի մեջ ու հրդեհ է բռնկվել և այն տարածվել է հյուրասենյակում։

Հրդեհի հետևանքով «թերմիկ այրվածք՝ երկրորդ աստիճան, այրվածքային շոկ՝ երկրորդ աստիճան» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 61-ամյա Աստղիկ Ս-ն, իսկ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 9-ամյա Էլեն Ս.-ն և Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Էռնա Հ-ն։

Հրդեհի վայր են ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։