Լրահոս

17.12.2019 10:55

Արմավիրի մարզում ճակատ-ճակատի բախվել են ռուսական և հայկական համարանիշներով «07»-երը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արմավիրի մարզում ճակատ-ճակատի բախվել են ռուսական և հայկական համարանիշներով «07»-երը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Նոր Արմավիր գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2107 մակնիշի 91 QQ 444 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի A 964 YA 777 RUS համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից մեկը տեղում մահացել է, իսկ մեկին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Վ. Տիգրանյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքն ու սահմանազատլ տարածքը, որից հետո քաղաքացիների օգնությամբ քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած և վիրավոր վարորդների ինքնությունը։

Մանրամասնները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։